Հազվագյուտ հիվանդությունների օրը, անցկացվում է ամեն տարի փետրվարի վերջին օրը` սկսած 2008թ.-ից: Օրվա առաքելությունն է ուշադրություն հրավիրել այն հազվագյուտ հիվանդությունների վրա, որոնք ազդում են ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 20 մարդուց 1-ի վրա …
28/02/2025Բժշկական մայր բուհում անկացվեց կոնֆերանս «Մուկովիսցիդոզ: Հետազոտությունից մինչև բուժում» թեմայով, որը նույն հարկի ներքո էր համախմբել առաջատար հետազոտողներին և բժիշկներին՝ քննարկելու մուկովիսցիդոզի հետազոտությունների նորագույն ձեռքբերումները, նորարարական բուժման մոտեցումները և այն մարտահրավերները, որոնց բախվում են հիվանդներն ու առողջապահության մասնագետները:
Ռազմաբժշկական ֆակուլտետի ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության բարելավման ծրագրի (DEEP) ղեկավարների հետ համատեղ ԵՊԲՀ-ում քննարկեցին հետագա համատեղ գործունեության ուղղությունները:
2025 թվականի՝ գերհագեցած օրակարգով Գիտական խորհրդի առաջին նիստի մեկնարկը հանդիսավոր էր: Հոբելյանների առթիվ և տասնամյակների կատարած աշխատանքի համար պատվոգրի արժանացավ երեք համալսարանական:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողներն ուսանողական գիտաժողովի շրջանակում ներկայացրեցին «Ջրծաղիկ. համաճարակաբանությունը և կանխարգելման հիմնական մոտեցումները» և «Վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վերաբերյալ իրազեկվածությունը կոսմետոլոգիական սրահների աշխատակիցների շրջանում» թեմաներով հետազոտությունները, որոնց հիմնական նպատակն էր բարձրացնել հասարակության իրազեկվածությունը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Համլետ Կարայանի մասնագիտական ընտրության վրա ազդեցություն է ունեցել բժիշկ տատիկը:
Բժշկական օրացույցում փետրվար ամիսը համարվում է պերինատալ վարակների կանխարգելման վերաբերյալ իրազեկման ամիս:
ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024 թվականի մրցույթում ԵՊԲՀ-ից հաղթող է ճանաչվել ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Մհեր Կուրղինյանը։
Մանկաբարձուհիների և բուժքույրերի համար այսօր մեկնարկեց երկօրյա վարպետաց դաս «ԲՑԺ պատվաստում, տեխնիկա, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր, հակացուցումներ, սառցե շղթա. Մանթու թեստ, տեխնիկա, գնահատում, «կեղծ դրական» պատասխան» թեմայով: