• Հայ
  • Рус
  • Eng

Համալսարանական ուսանողական հանրակացարանները (երկու մասնաշենք) գտնվում են ԵՊԲՀ-ից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա, «Զեյթուն» թաղամասում, որտեղից համալսարան կարելի է հասնել 10-15 րոպեների ընթացքում: Հանրակացարաններում ուսանողները կարող են հյուրընկալվել անկախ սեռից, տարիքից, ազգային պատկանելությունից և կրոնական ուղղվածությունից:

Հանրակացարանների բոլոր սենյակները հագեցած են օգտագործման անհրաժեշտ պարագաներով:

Հանրակացարանային երկու մասնաշենքերի սենյակներում կարող են բնակվել մինչև երեք ուսանողներ։ Թիվ 1 մասնաշենքում խոհանոցները, սանհանգույցները և լոգարանները գտնվում են հարկերի երկու թևերում: Մասնաշենքի առաջին հարկում գործում են նաև ընդհանուր օգտագործման լվացքատներ:

Հանրակացարանների առաջին հարկում գտնվող հարմարավետ ճաշասրահում ուսանողներին տրվում է անվճար նախաճաշ, իսկ համակարգչային սենյակն ապահովվում է անվճար ինտերնետով:

Այստեղ կան նաև սրահներ, որոնք նախատեսված են ընթերցանության, բազմապիսի հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու համար, և այլն:

Հանրակացարանների սենյակների վարձավճարներն են`

թիվ 1 հանրակացարանի 1 սենյակի ամսական վճարը՝ 60.000 դրամ
(բնակվել կարող են մինչև 3 հոգի),
թիվ 2 հանրակացարանի 1 սենյակի ամսական վճարը՝ 45.000 դրամ
(բնակվել կարող են մինչև 3 հոգի)։

Գարնանային ալերգիաներ. ինչպե՞ս պայքարել դրանց դեմ

22.03.2023