ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Պրակտիկ գիտելիք և հմտություն. այն հիմնական սկզբունքներն են, որոնք դրված են Հանրային առողջության ֆակուլտետի ուսումնառության հիմքում: Մայիսի 17-ին ֆակուլտետում բաց դռների օր էր կազմակերպված` նպատակ ունենալով մասնակիցներին ծանոթացնել առարկաներին ու հետագա հնարավորություններին:
«Նեյրոգիտության շաբաթ 2024» գիտահեն միջոցառումը երկրորդ օրը ևս լի է մասնագիտական կարևոր և արդիական թեմաներով: Անցկացվում են տարատեսակ բանավոր և պաստառային զեկույցներ, պլենար նիստեր և քննարկումներ:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց «Նեյրոգիտության շաբաթ 2024» միջոցառման շրջանակում մեր երկրում հյուրընկալված առաջատար գիտնականներին։