ԵՊԲՀ-ին առընթեր Էթիկայի կոմիտեն (ԷԿ) գործում է 10.11.2009 թ-ի ռեկտորատի նիստի թիվ 12 որոշման համաձայն: Նրա հիմնական նպատակն է ապահովել համալսարանում և այլ բժշկական հաստատություններիում կատարվող գիտահետազոտական աշխատանքների բարձր մակարդակը և նրանց համապատասխանությունը էթիկայի կանոններին: Էթիկայի կոմիտեի գործունեությունը չպետք է հակասի տեղական օրենսդրական ակտերին:
Սկզբունքները՝
Կոմիտեի կազմը
Կոմիտեի կազմը ձևավորվում է իրազեկ անձանց ընդգրկմամբ՝ անկախ աշխատելու կարողությամբ: Կոմիտեի կազմը պետք է բազմազան լինի, պետք է ընդգրկված լինեն համապատասխան մասնագետներ տարբեր բնագավառներից: Կոմիտեի նախագահի թեկնածությունը հաստատվում է ԵՊԲՀ Էթիկայի կոմիտեի խորհրդի կողմից, նախագահը նշանակում է կոմիտեի անդամներին: Կոմիտեն կազմված է առնվազն 11 և առավելագույնը 17 անդամներից:
Որոշումների կայացումը
Որոշումների կայացման կարգը սահմանվում է հատուկ ընթացակարգով, որը սահմանվում է կոմիտեի կանոնակարգով: Քվեարկությանը մասնակցում են այն անդամները, որոնք մասնակցել են հայտի քննարկմանը, իսկ այն անդամները, որոնց մասնակցությունը տվյալ հայտի փորձաքննությանը կարող է շահերի բախում առաջացնել, չեն մասնակցում հայտի ո՛չ քննարկմանը, ո՛չ էլ քվեարկությանը: Որոշումը կայացվում է ըստ մեծամասնության քվեների:
ԷԿ-ի քննարկմանը պահանջվող փաստաթղթերը դիմորդը ներկայացնում է հայերեն լեզվով ստորին բերված պահանջների համապատասխան: Եթե հայտը ամբողջովին համապատասխանում է պահանջներին, ապա ընդգրկվում է նիստի օրակարգում: Եթե աշխատանքը չի համապատասխանում ԷԿ-ի պահանջներին, չի ընդունվում քննարկման համար: Այդ դեպքում դիմորդին բացատրվում է մերժման պատճառը: Նիստի օրակարգը տեղադրվում է ԷԿ-ի կայք նիստից 7 օր առաջ: Այս ժամկետից հետո հայտերի ընդունումը դադարեցվում է: ԷԿ-ի եզրակացությունը դիմորդին տրվում է նիստի հաջորդ օրը:
ԷԿ-ի նիստերը կազմակերպվում են ըստ ժամանակացույցի: Անդամները նախապես ծանոթանում են համապատասխան փաստաթղթերին: Խորհրդատուները և ղեկավարները կարող են մասնակցել հայտի քննարկմանը, արտահայտել իրենց կարծիքը ըստ անհրաժեշտության կամ այն ուղարկել էլ. փոստով՝ գաղտնիության պայմանով:
Քննարկման ընթացքում ուշադրություն է դարձվում հետևյալ խնդիրներին՝
ԷԿ-ի պատասխանը կարող է լինել՝ 1) դրական, 2) դրական` դիտողություններով, 3) բացասական:
Պատասխանը տրվում է գրավոր: Բացասական կամ մասնակի բացասական արդյունքի դեպքում բերվում են մանրամասն պատճառաբանություններ:
Էթիկայի կոմիտեի կազմ
1. Դիմում
2. Կենդանիների հետ հետազոտությունների անցկացման էթիկական փորձաքննության հայտ
3. Հետազոտության մասնակցության տեղեկացված համաձայնություն
4. Մարդկանց մասնակցությամբ հետազոտությունների անցկացման էթիկական փորձաքննության հայտ
5. Տեղեկանք
6. Տեղեկանք1
7. Տեղեկանք2
8. Տեղեկանք3
1) ԷԿ-ի նախագահին ուղղված դիմում
2) Պլան- անոտացիա կամ փորձաքննության ենթարկվող այլ փաստաթուղթ
3) Ստորաբաժանման (ամբիոնի ) նիստի որոշման քաղվածք
4) Հետազոտողի բրոշուր (հայտ), որտեղ մանրամասն նկարագրվում է հայտի բովանդակությունը, մարդկանց կամ լաբորատոր կենդանիների հետ կատարվող փորձերի արձանագրությունը աշխատանքի օրացուցային ընթացակարգի նկարագրությամբ:
5) Կիրառվող դեղերի, օրիգինալ մեթոդների, նրանց հեղինակային ձևափոխման վարաբերյալ համառոտ անոտացիա (վերլուծել փորձարկվող դեղերի կամ տեխնոլոգիաների առանձնահատկություններին և անվտանգությանը վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև՝ հայտի դիտարկման պահին տարվող կլինիկական հետազոտությունների արդյունքներին վերաբերող տվյալները,այդ թվում վերջին գիտական հոդվածներ, այլ տպագրված նյութեր, փորձարկվող դեղի կարճ բնութագրերի տեսքով և այլն):
6) Հետազոտողի և նրա գիտական ղեկավարի կամ խորհրդատուի ստորագրված և թվագրված մասնագիտական կենսագրերը (CV)՝ հեռախոսահամարների նշմամբ:
7) Հիվանդի տեղեկացված համաձայնության ձև, եթե նախատեսվում է երեխաների կամ սահմանափակ հնարավորությունների տեր անձանց մասնակցությամբ հետազոտություն, ապա տեղեկություն իրենց ծնողների/ խնամակալների համար, հետազոտության ընթացքում հասցված վնասի փոխհատուցման ձև, հետազոտության տվյալների անանուն հրապարակման համաձայնություն:
8) Էթիկական գրախոսական՝ տրված ԷԿ-ի փորձագետի կողմից:
9) Տվյալ աշխատանքին վերաբերող նախորդ փորձաքննության եզրակացությունը ( եթե այդպիսին եղել է):
10) Ներկայացնել աշխատանքի համառոտ բովանդակություն (կես էջի սահմանում):
11) Ներկայացվող ատենախոսության վերաբերյալ տպագրված աշխատամքների կրկնօրինակները(պատճեները):
12)Բոլոր լրացված փաստաթղթերը ներկայացնել ԷԿ թափանցիկ ֆայլերով թղթապանակի մեջ նաև ուղարկել Էթիկայի կոմիտե հետևյալ էլ.հասցեով՝ ec@ysmu.am
17. 12. 2020թ
Էթիկայի Կոմիտեի N 4 նիստի
ՕՐԱԿԱՐԳ
1) Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների ամբիոնի ասիստենտ Քրիստինե Գրիգորի Հարությունյանի բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պլան-անոտացիայի քննարկում հետևյալ թեմայով՝ <<Մանկական և դեռահաս տարիքում քթային շնչառության վիրահատական վերականգման անհրաժեշտության կլինիկական ֆունկցիոնալ հիմնավորումը>>:
Գիտական ղեկավար՝ պրոֆ. Ա. Կ. Շուքուրյան
Գրախոս՝ պրոֆ. Ա. Յ. Պողոսյան
2) ԵՊԲՀ Մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս՝ Սերգեյ Արայի Բաբլոյանի բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության քննարկում հետևյալ թեմայով՝ «Երիկամի փոխպատվաստման վիրաբուժական առանձնահատկությունները և հիվանդների կյանքի որակը»:
Գիտական ղեկավար՝ պրոֆ. Ա. Ա. Սարգսյան
Գրախոս՝ դոց. Ռ. Գ. Մուրադյան
3) Հայկական ակնաբուժության նախագիծ, բարեգործական ծրագրի տնօրեն՝ Նունե Եղիազարյանի կողմից ներկայացված հետազոտության քննարկում հետևյալ թեմայով՝ «Հայաստանում Remidio ակնահատակի հետազոտման և նկարահանման խցիկով և արհեստական բանականության ներգրավմամբ 2019-2020թթ.-ին իրականացված՝ շաքարային դիաբետով անձանց շրջանում դիաբետիկ ռետինոպաթիայի հայտնաբերման արդյունքների մասին անանուն և գաղտնի սկզբունքով հետահայաց հետազոտություն»:
Գրախոս՝ պրոֆ. Ա. Հ. Վարդանյան
4) ԵՊԲՀ ֆթիզիատրիայի ամբիոնի դասախոս՝ Լիլիթ Գևորգյանի կողմից ներկայացված եռամյա գիտական նախագծի պլանի քննարկում հետևյալ թեմայով՝ «Արտաթոքային տուբերկուլոզի ախտորոշման և բուժման առանձնահատկությունները միավ վարակի ֆոնին»