• Հայ
  • Рус
  • Eng

Գիտական կադրերի պատրաստումն ու որակավորումն իրականացվում է ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության միջոցով: 

Ասպիրանտուրան, դոկտորանտուրան և հայցորդությունը հետբուհական կրթության համակարգում գիտամանկավարժական ու գիտական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձևեր են, որոնք իրականացվում են ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման անվանացանկին համապատասխան մասնագիտություններով:

 Ասպիրանտուրա

Ասպիրանտուրան հետբուհական կրթության համակարգում գիտամանկավարժական ու գիտական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձև է, որն իրականացվում են ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման անվանացանկին համապատասխան մասնագիտություններով:

Ասպիրանտուրա մրցութային կարգով ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ստացել են մագիստրոսի կամ դիպլոմավորված բժիշկ-մասնագետի որակավորում:

Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Առկա ձևով ուսուցման տևողությունը 3 տարի է, իսկ հեռակա ձևով՝ 4 տարի, որի ընթացքում բացի որակավորման քննությունից ասպիրանտից պահանջվում է ձեռք բերել համապատասխան կրեդիտներ:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ասպիրանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ: Պարտադիր պայման է Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրությունը:

Ասպիրանտուրա ընդունվողները հանձնում են քննություն մասնագիտական առարկայից:

Մասնագիտական քննությանը կարող են մասնակցել այն դիմորդները, ովքեր մինչ այդ հանձնել են «Օտար լեզու» (անգլերեն TOEFL (iBT)՝ 46 և IELTS՝ 5.5, գերմաներեն ON DAF`60 և ֆրանսերեն TCF` 200 միավորներ) և «Համակարգչից օգտվելու հմտություններ» (25 միավոր) առարկաներից տարբերակված ստուգարքներ: 

Դոկտորանտուրա

Դոկտորանտների պատրաստումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, որի ժամկետը չպետք է գերազանցի 3 տարին: Դոկտորանտուրա ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և ներկայացնում են տվյալ բուհում գիտական, հետազոտական և այլ նշանակություն ունեցող հիմնարար և/կամ կիրառական հետազոտությունների ծրագիր, նախագիծ: 

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք դոկտորանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, կամ սեփական նախաձեռնությամբ: 

Հայցորդություն

Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ատենախոսության վրա աշխատող հայցորդներ կարող են լինել բարձրագույն կրթության (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի) որակավորում ունեցող անձինք:

Որակավորման քննություններ հանձնելու, կրեդիտային համակարգի սահմաններում համապատաս­խան քանակով կրեդիտներ ձեռք բերելու և ատենախոսությունն ավարտելու համար հատկացվող առավելագույն ժամկետը 5 տարի է:

Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման համար ատենախոսության վրա աշխատող հայցորդներ կարող են լինել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձինք, ովքեր ներկայացնում են գիտության տվյալ բնագավառի զարգացման համար էական նշանակություն ունեցող ծրագիր:

Ատենախոսությունն ավարտելու առավելագույն ժամկետը 5 տարի է:

Հայցորդությունը բուհում իրականացվում է վճարովի և անվճար հիմունքներով` սահմանված կարգով: 


Միջազգային գիտահետազոտական համագործակցություն
 

Որակավորման մասնագիտական քննությունների հարցաշարեր

 


Անհրաժեշտ ձևաթղթեր

 

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...