Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրը ևս մեկ հրաշալի առիթ է երախտիքի խոսք հղելու այն կանանց, ովքեր իրենց հայտնագործություններով բազմազանությամբ են լցնում և փոխում աշխարհը: Նրանց աշխատանքը, սկսած նորարարական հետազոտություններից մինչև բեկումնային հայտնագործություններ, ձևավորում է գիտության և բժշկության ապագան։ Վստահաբար, որքան մեծ լինի կանանց և աղջիկների ներգրավվածությունը գիտության մեջ, այնքան գիտությունը կզարգանա:
13/02/2025Մեկ ու կես տարվա ուսումնառությունից հետո 30 սովորող հաջողությամբ ավարտեց Հանրային առողջապահության մագիստրոսի (MPH) որակավորմամբ «Առողջապահության կազմակերպում և կառավարում» կրթական ծրագիրը:
«Մանկական հոգեկան և ֆիզիկական առողջություն. տրավմատիզմ, կանխարգելում» թեմայով փետրվարի 12-ին ԵՊԲՀ «Հերացի» վերլուծական կենտրոնն անցկացրեց մամուլի ասուլիս: Այս թեմայի շուրջ տեսակետներ հնչեցրին Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, Հոգեբուժության ամբիոնի վարիչ Կարինե Թաթարյանը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանը, «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանը:
Հայկական բժշկագիտության ակունքներում է Վարդուհի (Վարվառա) Թումանի Գաբրիելյանը՝ ականավոր բժիշկ-գիտնական, վաստակավոր մասնագետ: Նա ախտաբանական անատոմիայի ոչ միայն հայկական, այլև խորհրդային գիտական դպրոցի հիմնադիրներից մեկն է:
Փետրվարի 10-ը նշվում է որպես Էպիլեպսիայի միջազգային օր: Այն առանցքային նախաձեռնություն է ԱՀԿ 10-ամյա միջոլորտային գլոբալ գործողությունների պլանի (IGAP 2022-2031) իրականացման համար: Վերջինս միտված է ամրապնդելու էպիլեպսիայի նկատմամբ հանրային առողջության մոտեցումը և երկու գլոբալ նպատակները՝ աշխարհում էպիլեպսիայով պացիենտների բուժման հիմնական խնդիրները նվազեցնելու և էպիլեպսիայով անձանց իրավունքները պաշտպանելու և խարանի նվազեցման համար:
Հաննովերի բժշկական դպրոցի ուռուցքաբանության ոլորտի գերմանացի մասնագետները հայ գործընկերների հետ քննարկեցին հանրային առողջապահական ոլորտի նորությունները, ներկայացրեցին իրենց փորձը՝ Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցի (ARGOS-Armenian German Oncology School) 6-րդ հանդիպման շրջանակում անցկացվող Հանրային առողջապահության ֆորումի ընթացքում:
Ամռանը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս է համարվում հուլիսը, որովհետև հենց այս ժամանակ մեզանից շատերը վայելում են տաք օրերը` մեկնում քաղաքից դուրս, բացօթյա սպորտաձևերով զբաղվում, բաց լողավազաններ այցելում, լողափին հանգստանում։
Հարգելի՛ դիմորդներ, ծանոթացեք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության՝ լրացուցիչ փուլի վճարովի ուսուցման մրցույթի արդյունքներին (հիմնական փուլից դուրս մնացած դիմորդներ):
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ։ Հեղինակները պարզել են, որ ծխախոտի արդյունաբերությունը, բարձր վերամշակված սննդի արդյունաբերությունը, հանածո վառելիքի և ալկոհոլային խմիչքների արտադրությունը միասին պատճառ են հանդիսանում ամբողջ աշխարհում տարեկան շուրջ 19 միլիոն մահվան համար, ինչը կազմում է համաշխարհային մահացության մեկ երրորդը: