Անցկացվեց «Սրտից սիրտ. սրտաբանության մարտահրավեր 2025» մրցույթը

Բժշկական համալսարանի Կապույտ դահլիճը կրկին լի էր արտասահմանցի ապագա սրտաբաններով․ նրանց համախմբել էր «Սրտից սիրտ. սրտաբանության մարտահրավեր 2025»-ը։ Միջոցառումը ներառում էր երկու հիմնական մաս՝ վիկտորինա և արվեստի մրցույթ:

05/03/2025

ԵՄ անդամ երկրներում շնչառական վիրուսների համաճարակաբանության համառոտ ակնարկ (9-րդ շաբաթ` փետրվարի 22-28.2025թ.)

Ներկայումս Եվրոպական միությունում (ԵՄ) նկատվում է շնչառական վիրուսների զգալի ակտիվություն: Հաղորդվում է սեզոնային գրիպի ինտենսիվ ակտիվության, ինչպես նաև ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի (RSV) բարձր ակտիվության մասին, մինչդեռ SARS-CoV-2-ի շրջանառությունը շատ ցածր մակարդակի վրա է:

05/03/2025

10 տարվա կտրվածքով` 2014-2024թթ.  Հայաստանում նկատվել է միջին տարիքի ցուցանիշի աճ 3.3 տարով` 35.9-ից դառնալով 39.2

Բնակչության ծերացումը համընդհանուր սոցիալ-առողջապահական և տնտեսական հիմնախնդիր է 21-րդ դարում, ինչն առավել ցայտուն դրսևորում ունի զարգացած երկրներում: «Հերացի» վերլուծականի փոխանցմամբ`  «EUROSTAT» վիճակագրական կայքում վերջերս տպագրված հոդվածի համաձայն 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԵՄ բնակչության միջին տարիքը հասել է 44.7-ի։

04/03/2025

Ճարպակալումը՝ 21-րդ դարի առողջապահական մարտահրավեր  

Մարտի 4-ը բժշկական օրացույցում նշվում է որպես ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օր։

Ճարպակալման խնդիրը 21-րդ դարում դարձել է հանրային առողջապահության առաջնային մարտահրավերներից մեկը՝ պահանջելով համալիր և համակարգված միջամտություններ։

04/03/2025

Բժշկական երկու դինաստիայի մասնագիտության շարունակողը  ճերմակ խալաթը կրում է մեծ պատասխանատվությամբ

Բժշկագիտության մեջ հաճախ է պատահում, երբ մարդասիրական այս մասնագիտությունը փոխանցվում է սերունդից սերունդ: Անահիտ Գուլյանը  ևս այդ օրինակներից է, միաժամանակ  երկու բժշկական դինաստիայի ներկայացուցիչ է:  

03/03/2025

Սովորելու ոսկե մեթոդը գտնելու համար կարևոր է ճիշտ գնահատել սեփական ունակությունները

Կրթության մեջ հաջողության հիմնական մոտեցումները ներառում են ոչ միայն սեփական ունակությունների ճիշտ գնահատումը, այլև աշխատասիրության դերի կարևորումը։ ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Էլիզ Բալոյանն ասում է՝ ամենամեծ բարդությունը, որին բախվում է ուսանողը հենց առաջին օրերից, նյութի ծավալն է։ Կարևոր է ցուցաբերել պատրաստակամություն և տրամադրել բավարար ժամանակ ուսմանը։

03/03/2025

ԲՑԺ պատվաստում` գիտելիքի և փորձի փոխանակման վարպետաց դաս բուժաշխատողների համար

Մանկաբարձուհիների և բուժքույրերի համար  այսօր մեկնարկեց երկօրյա վարպետաց դաս  «ԲՑԺ պատվաստում, տեխնիկա, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր, հակացուցումներ, սառցե շղթա. Մանթու թեստ, տեխնիկա, գնահատում, «կեղծ դրական» պատասխան» թեմայով:

20/02/2025

ԵՊԲՀ-ում ծնված սերը բժշկության և միմյանց հանդեպ` Արտյոմին և Մերիին տանում է մասնագիտական հաջողությունների ճանապարհով

Մերի Խաչատրյանը և Արտյոմ Աղաբաբյանը բժշկական բուհում սովորել են գերազանց առաջադիմությամբ, անվանական կրթաթոշակառու են եղել:

Միասին 5,5 տարի սովորած երիտասարդները սիրահարվել են, ընկերություն արել, իսկ Արտյոմի 44-օրյա պատերազմից վերադառնալուց հետո՝ ամուսնացել:

20/02/2025

Ուսանողը սովորեցնում է ուսանողին․  «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակն ընդլայնվում է

Բժշկական համալսարանի Կարմիր դահլիճը համախմբել էր հայ և արտասահմանցի ապագա բժիշկներին։ Առիթը Կարիերայի կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում անցկացված միկրովիրաբուժական պրակտիկ համաժողովն էր։ Ծրագրի հիմնաքարն է «ուսանողը սովորեցնում է ուսանողին» սկզբունքը։

19/02/2025