Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնը կես դար է կրթում է սերունդներ

Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնն արդեն 5 տասնամյակ է կրթում է սերունդներ՝ կարևոր ներդրում ունենալով ապագա դեղագետների մասնագիտական հմտությունների զարգացման գործում: Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնը հիմնադրվել է 1974 թվականին: Նորաստեղծ ամբիոնում զգալի աշխատանք է կատարվել ուսումնական գործընթացի կազմակերպման և գիտամանկավարժական կազմի ձևավորման ուղղությամբ:

29/07/2024

Հուլիսի 28-ը Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է հուլիսի 28-ին և նպատակ ունի բարձրացնել բնակչության իրազեկվածությունը վիրուսային հեպատիտի՝ լյարդի բորբոքման մասին, որն առաջացնում է լյարդի ծանր հիվանդություն և քաղցկեղ: Այս տարվա արշավի կարգախոսն է` «Եկել է գործելու ժամանակը»:

28/07/2024

Ավագ դպրոցների աշակերտների ճանաչողական այցը ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոն

Տավուշի մարզի տասը ավագ դպրոցի աշակերտներ  ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հյուրերն էին:  Երիտասարդ գիտնականներ- հետազոտողներ, «ՔՈԲՐԵՅՆ» թիմի անդամներ Կատարինե Ֆերեշետյանը, Մարիամ Մովսիսյանը, Համլետ Թորոսյանը և Էլլա Բաղդասարյանը դպրոցականների համար հագեցած ծրագիր էին պատրաստել:  

26/07/2024

Պրոֆեսոր Ենկոյանը Միլանում միջազգային համագումարի է մասնակցել

Օրերս Միլանում կայացել է “Mining Biochemistry for Human Health and Disease” խորագիրը կրող 48-րդ FEBS համագումարը, որին մասնակցել է ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտական աշխատող Կոնստանտին Ենկոյանը:

25/07/2024

Հուլիսի 25-ը` ջրահեղձության դեմ պայքարի միջազգային օր

Ջուրը մեր կյանքի անբաժան մասն է։  Այն մեզ կյանք է տալիս, բայց կարող է նաև խլել այն: Չնայած դրանից ոչ ոք սպահովագրված չէ, ամենաբարձր և ամենացածր ռիսկային երկրներում խեղդվելու ցուցանիշների միջև կտրուկ տարբերությունները ցույց են տալիս, որ խեղդվելն անխուսափելի չէ:

25/07/2024

ԵՊԲՀ քոլեջում կներդրվի նոր մասնագիտություն

Եր­ևա­նի Մ­խի­թար ­­­Հե­րա­ցու ան­վան պե­տա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րա­նի կազ­մում գոր­ծող ԵՊԲՀ քո­լեջը շարունակում է ընդլայնել միջին մասնագիտական կրթություն իրականացնելու շրջանակը, ինչպես նաև ծրագրում է 2024-2025 ուսումնական տարում ներդնել անգլալեզու և ռուսալեզու կրթական ծրագիր, ինչը հնարավորություն կտա ավելի շատ ուսանողներ ներգրավել արտերկրից:

25/07/2024

ԵՊԲՀ օրդինատորի մասնագիտական աշխատանքի մոտիվացիան երեխաների հետ շփումն է

Կլինիկական օրդինատոր Սաթենիկ Գաբրիելյանը ընտրել է  բժշագիտության մեջ նոր զարգացող ճյուղ՝ մանուկների և դեռահասների գինեկոլոգիան: Ոլորտն, ըստ ապագա մասնագետի, մեծ պահանջարկ ունի:

24/07/2024

Բնակչության համաշխարհային օր

Աշխարհում բնակչության թիվն օրեցօր ավելանում է, ինչն իր ազդեցությամբ անխուսափելիորեն ակներև կդառնա մոտ ապագայում։  Իրազեկության բացակայության պատճառով շատ քչերը գիտեն Բնակչության համաշխարհային օրվա մասին: Այսօր մենք կներկայացնենք այն բոլոր տեղեկությունները, որոնք դուք պետք է իմանանք Բնակչության համաշխարհային օրվա մասին:

11/07/2024

ԵՊԲՀ քոլեջը 228 շրջանավարտ ունի

ԵՊԲՀ քոլեջի  շրջանավարտները ստացան ավարտական վկայականները հանդիսավոր պայմաններում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին` շրջանավարտներին շնորհավորեց ավարտական քննությունները բարեհաջող հանձնելու և սպիտակ բանակի կազմը համալրելու առթիվ:  «Բարձր եմ գնահատում բուժքույրերի աշխատանքը, որոնք աննկատ, ամենօրյա սխրանքներով, իրականացնում են այն համալիր գործողությունները, որի արդյունքն առողջացած պացիենտն է», -ասաց բուհի ղեկավարը՝ գերազանց առաջադիմությամբ ավարտած շրջանավարտներին անձամբ հանձնելով կարմիր դիպլոմները:

10/07/2024