Արտուշ Աթոյանը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող է։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների մասին լրատվության միջոցներից տեղեկանալուց անմիջապես հետո դիմել է տարածքային զինկոմիսարիատ՝ ռազմաճակատ մեկնելու համար։
14/05/2021Հանրային առողջության ֆակուլտետի նախաձեռնությամբ առողջապահության կազմակերպիչ, գերմանացի մասնագետ, ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի հրավիրված դասախոս Յուրգեն Շեֆերսն անցկացրեց առցանց դասախոսություն «Համավարակի կառավարումը Գերմանիայում» թեմայով:
Պատերազմի ևս մեկ մասնակից, մերօրյա հերոս Գոռ Գևորգյանը, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Ընտանեկան (ընդհանուր) ստոմատոլոգիա մասնագիտությամբ 1-ին կուրսի կլինիկական օրդինատորը, պատերազմի թեժ օրերին Ստեփանակերտի, Արցախի հոսպիտալներից վիրավորներ էր տեղափոխում Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Այսօր բժշկական մայր բուհում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված բուժքույրերի միջազգային օրվան: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, շնորհավորելով միջոցառմանը ներկա երեք համալսարանական հիվանդանոցի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի բուժքույրերին, շեշտեց նրանց աշխատանքի կարևորությունը սպիտակ բանակի շարքերում:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանում դեղարդյունաբերության առաջատար «Լիկվոր» ընկերության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:
Սիրելի բուժքույրեր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Շատ կարևոր է ձեր առաքելությունը, շատ ծանր ու պատասխանատու է ձեր գործը, հատկապես՝ COVID-19 համավարակի պայմաններում: Ձեր ժպիտով ու բարի վերաբերմունքով դուք նպաստում եք հիվանդի ապաքինմանը:
ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնը տասնամյակներ շարունակ ոչ միայն աջակցում է ապագա բժիշկներին մասնակցել սպորտային բազմաթիվ միջոցառումների, լավ արդյունքներ գրանցել, այլև սեփական հաջողություններով օրինակ է ծառայում նրանց:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ծանոթացավ «Լանցետ» (LanZzete) միջազգային ուսանողական ծրագրի շրջանակում ապագա բժիշկների ձեռք բերած վիրաբուժական հմտություններին ու գիտելիքներին:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մայիսի 4-7-ն անցկացվեց գիտական զեկույցների մրցույթ: Քառօրյա միջոցառումը նոր նախաձեռնություն էր, որն իրականացվեց ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի օտարերկրացի ուսանողների խորհրդի կողմից: