Կյանքի 70-րդ տարում՝ 2020 թվականի մարտի 27-ին, Մոսկվայում վաղաժամ կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, ՌԴ Բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր, համաճարակաբան, վարակաբան, հայտնի գիտնական, վիրուսային հեպատիտների մասնագետ Արփիկ Աշոտի Հասրաթյանը:
08/07/2020Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Sars-CoV-2 վարակի և իմունոլոգիայի միջև կապը։ Արդիական այս թեմային է անդրադարձել ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը։
Շարունակելով համալսարանական ընթերցողներին պատմել ԵՊԲՀ սովորողների մասին, այս անգամ ներկայացնում ենք մաշկաբանության և վեներոլոգիայի գծով երկրորդ տարվա կլինիկական օրդինատոր Աննա Գասպարյանին։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ, ԱՄՆ Մերիլենդի համալսարանի Նյարդա-վիրաբուժության բաժանմունքի ասիստենտ-պրոֆեսոր, ուրոլոգ և նյարդավիրաբույժ Գասպար Գելեջյանը Հայոց ցեղասպանությունը վերապրած սերնդի արժանի ժառանգն է:
Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով, քան ընդհանուր բնակչությունը: Այնուամենայնիվ, լուրջ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար, ներառյալ շաքարախտը, բնորոշ է հիվանդության ավելի ծանր ընթացքը և բարդությունների զարգացման մեծ ռիսկը:
Կարիերայի կենտրոնը ԵՊԲՀ երիտասարդ ստորաբաժանումներից է, որը գոյության կարճ ժամանակահատվածում հասցրել է զբաղեցնել իր հաստատուն տեղը բուհի գործունեության մեջ։ Կենտրոնը ծավալում է ուսումնական և խորհրդատվական աշխատանքներ. ապահովում է հարազատ բուհի հետ անընդհատ և շարունակական կապը, նպաստում է ուսանողների և շրջանավարտների ինտելեկտուալ, սոցիալական, մասնագիտական և անձնային հատկանիշների զարգացմանը:
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի պատմական շենքի բակում Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին Հիպոկրատի երդում տվեց ԵՊԲՀ 889 շրջանավարտ:
Որպես հայ և կանադացի, որն աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ և այցելու պրոֆեսոր, ատամնաբույժ, առողջապահության կազմակերպիչ, դասախոս, պետական ու քաղաքական գործիչ Գարի Ասլանյանը հպարտանում է իր փոքրիկ թիմի կատարած աշխատանքով, որը կյանքեր է փրկում ամեն օր:
Կորոնավիրուսային հիվանդությունը տարածված է ամբողջ աշխարհում: Այն հանդիպում է թե' մեծահասակների, և թե' երեխաների շրջանում: Համաձայն միջազգային տվյալների երեխաները հիվանդացության և հիվանդության ծանր ընթացքի համեմատաբար ավելի ցածր ռիսկային խմբում են: