Ապրելով Շվեյցարիայում և աշխատելով Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնական գրասենյակում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Իրինա Պապիևան շարունակում է մնալ ՀՀ քաղաքացի, ինչպես պաշտոնապես, այնպես էլ հոգեպես, իսկ հարմար առիթի դեպքում ընդգծում է, որ իր և իր երեխաների ապագան Հայաստանում է։
21/07/2020Guillain-Barre համախտանիշը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ իմունային համակարգը գրոհում է՝ ախտահարելով նյարդային համակարգին։ Սովորաբար առաջին ախտանիշներն են՝ մատների ծակծկոցները և վերջույթների թուլությունը, որոնք երբեմն կարող են շատ արագ տարածվել՝ պարալիզելով ամբողջ մարմինը։
Լևոն Գասպարյանը մանկուց է առնչվել բժշկության հետ և երբեք չի երկմտել ապագա մասնագիտության ընտրության հարցում: Հայրը բժիշկ է` անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ: Մանկուց հաճախ էր հոր հետ աշխատանքի գնում և հիանում նրա աշխատանքով, հատկապես նորածինների հետ: Դպրոցում էլ իր համար ամենահետաքրքիրը հենց բնագիտական առարկաներն էին, որոնց օլիմպիադաներում մեծ հաջողությունների էր հասել, այդ թվում` մասնակցելով Կենսաբանության միջազգային օլիմպիադային:
Հարգելի՛ դիմորդներ, ներկայացնում ենք 2020-2021 ուստարվա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ընդունված դիմորդների ցանկը։
Հուլիսի 17-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ նվիրված «Կրթության բարելավում» ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով իրականացվող «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կենտրոնի կառուցման ընթացիկ աշխատանքներին:
Ամերիկահայ ճանաչված սննդաբան Կարոլին Աբովյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Բոսթոնի համալսարանի միջև Համագործակցության ծրագրի շարունակականությանը զուգահեռ մտադիր է Հայաստանի գյուղական շրջանների վերաբերյալ հատուկ հետազոտություն իրականացնել, քանի որ, ըստ նրա, երեխաների աճը գյուղերում նորմալ չի ընթանում, նրանք սննդի միջոցով չեն ստանում բավարար պրոտեին և թերի են սնվում:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն առաջին իսկ օրերից կամավոր ներգրավվել են Քովիդ-19-ի դեմ պայքարում: ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության հիգիենիկ և համաճարակային բաժնի պետ Կարինե Պողոսյանը հիացմունքով է ներկայացնում «առաջին գծում» զինվորագրված ապագա բժիշկների անտրտունջ ու անշահախնդիր աշխատանքը:
ԵՊԲՀ ասպիրանտը տպավորված է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանում ուսումնառության հնարավորությունից Մարտի 1-ից մայիսի 31-ը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի թերապիայի կլինիկայի սրտաբան, Սրտաբանության ամբիոնի ասպիրանտ, Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի և ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի դասախոս Անի Ռափյանը մասնակցել է Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային ծրագրին:
Ուսանողական խորհրդարանի և BIL:Armenia կազմակերպության կողմից առողջապահական ոլորտի ուսանողների և երիտասարդ բժիշկների համար ստեղծվել է երեք տեղեկատվական գրքույկ. «Ծխելու հետևանքները մաշկաբանի պրակտիկայում», «Ծխելը հղիության ընթացքում» և «Ծխելը թոքաբանի պրակտիկայում»: