ԵՊԲՀ-ում «Առողջապահության մարքեթինգ» թեմայով դասընթացի մասնակիցներն այսօր ստացան ավարտական հավաստագրերը:
12/02/2020Բժիշկ դառնալը շատերի համար երազանք է, ոմանք էլ բժշկի մասնագիտությունն ընտրում են՝ որպես լրացում ի վերուստ տրված տաղանդի:
ԵՊԲՀ-ն՝ մեր երկրում բժշկական կրթություն ապահովող միակ պետական բուհը շուտով կդառնա 100 տարեկան։ Մեկ դարը խոսուն տարեթիվ է յուրաքանչյուր՝ այդ թվում կրթական կառույցի համար։ Առաջիկայում համալսարանականներին, բժշկական հանրությանը, հին ու նոր շրջանավարտներին հոբելյանական տարատեսակ միջոցառումներ են սպասվում, որոնց մեկնարկի մասին արդեն ազդարարվել է։
Այսօր ստոմատոլոգիան համաչափ քայլերով զարգանում է՝ բժշկագիտության մյուս ուղղություններին զուգահեռ։ Վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանում ստոմատոլոգիան քայլում է միջազգային պահանջներին համահունչ։ Պետք է փաստել, որ մեր երկիրը վերջին տարիներին գրավիչ է բժշկական զբոսաշրջության համար, որտեղ իր մեծ բաժինն ունի ստոմատոլոգիան։
Ուրախ ենք տեղեկացնել, որ Երևանի պետական բժշկական համալսարանի 100-ամյա հոբելյանի առթիվ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը կայանալիք խոշոր միջազգային համագումարը հյուրընկալելու է Նորվեգիայի Օստֆոլդ հիվանդանոցի (Østfold Hospital Trust) աբդոմինալ վիրաբուժության պրոֆեսոր, Եվրոպական Էնդոսկոպիկ Վիրաբուժության գիտահետազոտական հանձնաժողովի անդամ, Նորվեգիայի թագավորական ոսկե մեդալի դափնեկիր, ավելի քան 60 գիտահետազոտական աշխատանքի և 200 աբստրակտի հեղինակ, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր՝ Հայրազատ Ղազարյանին:
Միջազգայնացումը որակի ապահովման կարևոր բաղադրիչներից է: Այն ուղղված է կրթության որակի ճանաչմանը, համադրելիության և մրցունակության ապահովմանը։ Երևանի պետական բժշկական համալսարանն այս առումով ակտիվ գործունեություն է ծավալում: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ևս, լինելով բուհի կազմում, որդեգրել է նույն քաղաքականությունը:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր բացվեց առանձնացված մասնաշենքով մանկական բոքսային բաժանմունք, որը կծառայի, հատկապես ինֆեկցիոն խնդիրներ ունեցող հիվանդներին՝ նվազեցնելով ներհիվանդանոցային վարակի ռիսկերը: Այն հիվանդները, որոնց մոտ առկա է ինֆեկցիոն հիվանդություն, սակայն կարիք ունեն բուժվելու բազմապրոֆիլ հիվանդանոցում բուժումը կշարունակեն բոքսային բաժանմունքում: Բաժանմունքի բացումով «Մուրացան»-ը համապատասխանում է 3-րդ մակարդակի մանկական հիվանդանոցի չափորոշիչներին: