ԵՊԲՀ-ն հուշագրով հաստատեց Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնը համալսարանական դարձնելու որոշումը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բազիյանն Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանում այսօր ստորագրեցին կրթական-կլինիկական համագործակցության մասին հուշագրի: Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնը ստացավ համալսարանական հիվանդանոցի կարգավիճակ, ինչը հնարավորություն կտա կլինիկական պրակտիկայի հիմքի վրա կազմակերպել բազմաբաղադրիչ բժշկական կրթության՝ որակյալ բժիշկ մասնագետների պատրաստման նպատակով:

17/10/2019

ԱՄՆ-ից ժամանած մասնագետները ուսանողների հետ կիսվեցին քննադատական մտածողության իրենց գիտելիքներով

ԵՊԲՀ-ում Երիտասարդ հետազոտողների միության կողմից կազմակերպվել էր հերթական միջոցառումը ՝ այս անգամ ուսանողներին և առողջապահության ոլորտի մասնագետներին ծանոթացնելու կամ խորացնելու քննադատական մտածողության և գիտական քննարկումների հմտությունները:
 
 

17/10/2019

Ապագա բժիշկները հաջողություններ են գրանցել լողի միջբուհական առաջնությունում

Սեպտեմբերի 29-ին Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ լողի միջբուհական առաջնություն, որին մասնակցեցին ուսանողներ հանրապետության ութ բուհերից: 

15/10/2019

Ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողը գիրք է հեղինակել

Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի ուսանող Գևորգ Համբարձումյանի «Մեռնել փոքր քաղաքում» գրքի շնորհանդեսը:

14/10/2019

Պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը կիսվել է ԵՊԲՀ CoBrain ծրագրի հաջողության պատմությամբ

«Գիտական համայնք Հայաստան» նախաձեռնության և ԵՊԲՀ Երիտասարդ հետազոտողների միության ջանքերով գիտության գծով պրոռեկտոր, Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, «Հորիզոն-2020» Թվինինգ դրամաշնորհի հայաստանյան հաղթող CoBrain ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտների երիտասարդ գիտնականների հետ կիսվեց ԵՊԲՀ CoBrain ծրագրի թիմի հաջողության պատմությունով, պատմեց թիմի անցած ճանապարհի և այն դժվարությունների մասին, որոնք թիմը հաղթահարել է եվրոպական ամենավարկանիշային դրամաշնորհներից մեկը շահելու ճանապարհին։

14/10/2019

ՌԴ գլխավոր մանկական արյունաբան Ալեքսանդր Ռումյանցևը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր գիտական խորհրդի հանդիսավոր նիստին նոմինացիոն կոմիտեի որոշմամբ հանդիսավոր կերպով ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ գլխավոր մանկական արյունաբան, Դմիտրի Ռոգաչյովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունաբանության կենտրոնի նախագահ, Ռուսաստանի մանկական արյունաբանության եւ ուռուցքաբանության միության նախագահ, պրոֆեսոր Ալեքսանդր Ռումյանցևին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:

11/10/2019

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ու ԵՊԲՀ-ն կհամագործակցեն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի կողմից ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի նպատակն է ամրապնդել գործընկերային փոխհարաբերությունները:

11/10/2019

Տեսական ֆիզիկայի պրոֆեսոր Ստեփան Հսուին դասախոսեց գենոմի և կենսաէթիկայի մարտահրավերների վերաբերյալ

ԵՊԲՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ «WCIT 2019» ՏՏ ոլորտի համաշխարհային համաժողովի բանախոս, Միչիգանի պետական համալսարանի հետազոտությունների և նորարարությունների կենտրոնի փոխնախագահ և տեսական ֆիզիկայի պրոֆեսոր Ստեփան Հսուին։

11/10/2019

Ամերիկահայ պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը նախաձեռնել է օստեոպորոզին և էնդոկրինալոգիային նվիրված համաժողովներ՝ ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հանդիպում ունեցավ բժշկության և դեղագործության պրոֆեսոր, ամերիկահայ անվանի բժիշկ Ջոն Բիլեզիկյանի և Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանի հետ:

10/10/2019