ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 2-րդ կուրսի 258 խմբի ուսանողներ Դավիթ Մակյանն ու Անիտա Մակյանը մարտի 2-ին մասնակցել են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող Մեծահասակների Կարատեի Հայաստանի 31-րդ առաջնությունը: Ապագա բժիշկները դարձել են Հայաստանի չեմպիոններ՝ Դավիթ Մակյանը 75 կգ քաշային և Անիտա Մակյանը 68 կգ քաշային կարգերում:
Տեսական գիտելիքները գործնականում կիրառելը բժշկական համալսարանում ուսումնառության գործընթացի անքակտելի մասն է։ ԵՊԲՀ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի ասիստենտ և ուսումնական մասի պատասխանատու, սրտաբանության ամբիոնի ասպիրանտ Անի Ռափյանը բուհի այն շրջանավարտներից է, ում կյանքում ուսանողական նստարանից դեպի ամբիոն անցումը երկար չտևեց։
ԵՊԲՀ ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսի 12 կլինիկական օրդինատորներ այսօր մասնակցել են ԱՊՀ չորս երկրներում անցկացվող միջազգային օլիմպիադայի սիմուլյացիոն փուլին, ևս 12 ուսանողներ՝ չորորդ և հինգերորդ կուրսի, կմրցեն վաղը: Մասնակիցներն իրենց մասնագիտական հմտությունները ցույց են տվել ֆանտոմների վրա:
ԵՊԲՀ-ում այսօր անցկացվեց դասախոսություն՝ նվիրված քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան:
Դասախոսության թեման աշխատակիցների և ուսանողների տարհանման միջոցառումների կազմակերպման և կրակմարիչների տեխնիկական բնութագրերի, օգտագործման կարգի մասին էր:
Ֆիլիպինների Մանիլա քաղաքում փետրվարի 20-ից 24-ը տեղի է ունեցել Խաղաղօվկիանոսյան և երվրասիական լյարդաբանների (APASL) 28-րդ տարեկան կոնֆերանսը, որին մասնակցել են ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Վահե Ազատյանը, Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դասախոս Հայկ Հարությունյանը, Ինֆեկցիոն հիվանդությունների ամիոնի ավագ դասախոս Արեգնազան Մխիթարյանը, ինչպես նաև «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանության վարիչ, Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:
ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնն ամփոփելով աշխատանքային հերթական տարին, ընտրել է տարվա լավագույն մարզիկներին:2018 թվականի լավագույն մարզիկներն ընտրվել են ըստ գրանցված արդյունքների ու ձեռքբերումների:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում փետրվարի 27-ին տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ, որի հագեցած օրակարգի առաջին հարցը ներկայացրեց Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը՝ «Համալսարանի միջազգայնացման գործընթացի վերլուծություն և հաշվետվություն» թեմայով զեկույցով:
2019-ը հոբելյանական է Երևանի պետական բժշկական համալսարանի այն ամբիոնների համար, որոնք իրենց գործունեությունը սկսել են դեռևս Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ 1924 թվականին։ Դրանցից մեկի 95-ամյա հոբելյանի առիթով է մեր զրույցները ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, նույն ամբիոնի նախկին վարիչ Գրիզելդա Նավասարդյանի և ամբիոնի վարիչ Սամվել Ավետիսյանի հետ, ովքեր մեծ ներդրում ունեն ամբիոնի կայացման և զարգացման գործում։
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն այսօր այցելեց ԵՊԲՀ:
Հանդիպման սկզբում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրեց համալսարանի պատմությունը, ֆակուլտետների գործունեությունը, խոսվեց բուհի գիտական աշխատողների, ուսանողների մասին: Նշվեց, որ ԵՊԲՀ-ում ուսանում են նաև մեծ թվով արտասահմանցի ուսանողներ, և իրականացվում է եռալեզու կրթություն: