Երիտասարդ և փորձառու դասախոսը վստահ է՝ լսարանում իշխանության կռիվ չպետք է լինի

Բժշկի աշխատանքը մասնագիտական գիտելիքներից զատ պահանջում  է  նաև զարգացվածության որոշակի մակարդակ։ Բժիկը բոլոր ժամանակներում  համարվել է նաև բարեկրթության խորհրդանիշ։ Պահանջված այս մասնագիտության դարբնոցում ապագա բժիկների ոչ միայն մասնագիտական գիտելիքները, այլ վերլուծական միտքը զարգացնելու, հետաքրքրությունների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ բազմակողմանի աշխատանքեր  նույնպես տարվում են։   Սովորողների հասարակական ակտիվությունը խթանելը՝ ԵՊԲՀ հասարակագիտության ամբիոնի դասախոս, կրթության որակի ապահովման և զարգացման մասնագետ Հայարփի Սահակյանի ամենօրյա ուշարության կենտրոնում  է։ 

22/02/2019

«Հերացի» ավագ դպրոցի աշակերտները միացել են Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությանը

«Հերացի» ավագ դպրոցի աշակերտներ Ադրիանան և Ռոբերտը փետրվարի 21-ին մասնակցել են Կորեայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային Հանձնաժողովի կողմից կազմակերպված Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված նախաձեռնությանը: Աշակերտները հայերենով ձայնագրել են հատվածներ ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունից, որը տարբեր օտար լեզուներով ամենաշատ թարգմանված գիրքն է, Աստվածաշնչից հետո:

21/02/2019

ԵՊԲՀ-ում ապագա բժիշկներն ամրապնդում են նաև մասնագիտական լեզուն

1999թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ Այդ օրվա մասին զրուցել ենք հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Հենրիետա Սուքիասյանի հետ ամբիոնում տարվող աշխատանքների և այլ թեմաների շուրջ։

21/02/2019

«Վերնատուն» երգչախումբը մասնակցեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառմանը

Այսօր Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ  Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էր նաև ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը և նույն ամբիոնում գործող «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի համանուն երգչախումբը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը՝ նշելով, որ հիշարժան օր է բոլորի համար:

20/02/2019

ԵՊԲՀ-ում նշվեց Գիրք նվիրելու օրը. Բուհի գրադարանը համալրվեց 6000-ից ավել մասնագիտական գրքերով

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն արդեն մի քանի տարի է գիրք նվերելու տոնի է վերածվել: Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյա հոբելյանի առիթով իրականացվեց «Նվիրի՛ր գիրք համալսարանին» նախաձեռնությունը: ԵՊԲՀ շրջանավարտները, դասախոսները, անվանի բժիշկներն ու պրոֆեսորները հետևելով ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կոչին՝ միանալ հարազատ բուհի գրադարանի համալրմանը, սիրով նվիրեցին վերջին տարիների հրատարակության իրենց մասնագիտական գրականությունը, ինչի արդյունքում մեկ օրվա ընթացքում հնարավոր եղավ գրադարանը համալրել 6000-ից ավել գրքերով:

19/02/2019

ԵՊԲՀ 6-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Հայրապետյանը՝ լավագույն ուսանող

Այսօր, Երևանի պետական տնտեսագիտանական համալասարանում ամփոփվեցին «Լավագույն ուսանող» հանրապետական մրցանակաբաշխության արդյունքները։ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս անգամ ևս ԵՊԲՀ-ն անմասն չմնաց։

15/02/2019

Տյառնընդառաջը «Մուրացան» հիվանդանոցային համալիրում

Փետրվարի 14-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի բակում բազմամարդ էր։ Բուժանձնակազմը, սովորողներն ու պացիենտները մասնակցեցին Տեառնընդառաջի տոնին կրակի շուրջ կազմակերպված միջոցառմանը։ Քչերը գիտեն, որ Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող այս տոնի առթիվ նաև հիվանդանոցում միջոցառում կազմակերպելու նախաձեռնությունը ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ելենա Աղաջանովայինն է։

15/02/2019

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքն ընդլայնվել է

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում շարունակվում են մեծ ծրագրեր կյանքի կոչվել: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վնասվածքաբան-օրթոպեդ Արմեն Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընդլայնվել է օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը. «Բաժանմունքը գոյություն ուներ, մենք այժմ լայնացնում, մեծացնում ենք ծավալը ՝ դրանով հասնելով անհամեմատ բարձր մակարդակի, այն ինչը չէր արվում՝ հիմա կարվի»:

15/02/2019