Բժշկական համալսարանում մեկնարկեց ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված «Գիտելիքի փոխանցում» (“Knowledge transfer”) գարնանային դպրոցը:
22/03/2023ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի և Հայ-գերմանական բժիշկների ասոցացիայի նախաձեռնությամբ «Միքայելյան» համալսարանական կլինիկայում բացվել է «Bone Dissection Lab» միջին և ներքին ականջի լաբորատորիա։
Ստոմատոլոգի մասնագիտությունը ամենապահանջվածներից է, ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում: Անընդմեջ զարգացող այս ոլորտը շատերի համար ոչ միայն լոկ մասնագիտություն է, այլև սիրելի զբաղմունք, ոլորտ, որին նվիրում են գործունեության մեծ մասը:
Ուղեղի ճանաչման շաբաթն ամփոփվեց մարտի 17-ին։ Մեկ ամբողջ շաբաթ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված միջոցառումը միավորեց ուսանողների, դասախոսների, հյուրերի:
ԵՊԲՀ ուսանողները ծանոթացան բուհի մասնակցությամբ իրականացվող արտալսարանային միջազգային կրթական ծրագրերին ու նախագծերին, գիտական ակումբների գործունեությանը, ինչպես նաև նրանց համար նախատեսված այլ միջոցառումներին։
Մարդու օրգանիզմի բնականոն և առողջ կենսագործունեությունը, նրա ֆիզիկական և մտավոր ճիշտ զարգացումը հնարավոր է միայն սննդի լիարժեքության և անվտանգության ապահովման պայմաններում, որը մեծապես կախված է սննդամթերքի ճիշտ ընտրության և ընդունման ձևից:
Ուսումնառության տարիների ընթացքում կրթական ծրագրի շրջանակում՝ կախված ֆակուլտետից, յուրաքանչյուր ապագա բժիշկ ուսումնառում և ատեստավորվում է միջինում 50 («Բուժական գործ» կրթական ծրագրի շրջանակներում՝ 67) դասընթացներից: