Այս շաբաթ Մոսկվայից ժամանած ճարտարագետների կողմից ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում իրականացվել են Seahorse XFe96 անալիզատորի տեղադրման և ստուգման աշխատանքները:
08/09/2022Ապագա բժիշկներ, ձեզ համար առանձնացրել ենք 15 գեղարվեստական գիրք, որտեղ հիմնական թեման բժշկությունն է, բժշկի մասնագիտության առանձնահատկություններն ու դժվարությունները։
Բժշկական բուհի Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներ Գրիգոր Գևորգյանը և Արսեն Մարտիրոսյանը ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից ընտրվել են ուսումը Հունաստանում՝ Սալոնիկի մարտական աջակցության սպաների ռազմական ակադեմիայում և Արիստոտելյան համալսարանում շարունակելու համար։
ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 50-ամյակին և այդ առթիվ սեպտեմբերի վերջին կայանալիք «Դեղերի ստեղծման առաջընթացը նախագծումից մինչև սպառում» միջազգային գիտաժողովին ընդառաջ զրուցել ենք շվեյցարական և հոլանդական DSM Nutrition Products ընկերությունում բժշկական սննդի սեգմենտի ղեկավար Արաքսյա Թոփչյանի իր անցած ուղու, մասնագիտական հաջողությունների և գիտության ոլորտում նշանակալի տեղ զբաղեցնելու մասին:
Սեպտեմբերը մանկական քաղցկեղի իրազեկման ամիսն է: Հիվանդության դեմ պայքարի առաջնագծում են բժիշկները, որոնք մասնագիտական կարևոր աշխատանք են իրականացնում` ապաքինելով բուժառուներին և վերականգնելով նրանց առողջությունը:
Սեռական առողջությունն ընդհանուր առողջության անբաժանելի մասն է: Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է:
Համալսարանական բուժհաստատությունում գրեթե ամեն օր շարունակում են հոսպիտալացվել քաղաքացիներ, որոնք բազմաթիվ վնասվածքներ են ստանում ինքնագլորներ վարելիս: ԵՊԲՀ «Հերացի» վերլուծականը շարունակում է մշտադիտարկել ինքնագնաց սարքավորումներ վարելու հետ փոխկապակցված պատահարների հետևանքով:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էր Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Բահման Նագիպուրի գլխավորությամբ։
Վերջերս «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պատահարը, բացի արտակարգ իրավիճակներում համալիր արձագանք ապահովելու անհրաժեշտությունից, առաջ բերեց հանրային առողջության ապահովման համար առանցքային ևս մեկ հիմնախնդիր՝ օդի աղտոտվածության հարցը: