«Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի» հրավերով սեպտեմբերի 24-ին Երևանում, ԵՊԲՀ-ում էր Իսրայելից ժամանած անվանի մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դան Վալսկին, իր հեղինակային «Փոքր պտուղ (Small fetus): Դոպլերը մանկաբարձության մեջ: պլացենտային անբավարարության» դասախոսությամբ:
26/09/2022Բժշկական կադրերի մեկդարյա դարբնոցի Դեղագիտական ֆակուլտետը 50 տարեկան է: Կեսդարյա ֆակուլտետի շրջանավարտներն աշխարհի տարբեր անկյուններում առողջապահական, դեղագործական կազմակերպություններում մասնագիտական հաջողված գործունեություն են ծավալում` բարձր պահելով հարազատ կրթօջախի պատիվը:
Դեղագետների համաշխարհային օրը՝ սեպտեմբերի 25-ը, տոն է յուրաքանչյուր դեղագետի, դեղագետ-գիտնականի և բոլոր նրանց համար, ովքեր այս ոլորտի մաս են կազմում: Աշխարհում դեղագետների թիվը կազմում է շուրջ 4 միլիոն։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց բուհի 1975 թվականի շրջանավարտներ, Կանադայի ՄաքԳիլի համալսարանի հոգեբուժության ամբիոնի դոցենտ Ռիտա Սուլահյան-Կույումջյանին և նույն համալսարանի ընտանեկան բժշկության և ծերունաբանության ամբիոնների պրոֆեսոր Ժիրայր Կույումջյանին։
Հնդիկ ապագա բժիշկ Իպշիտա Գերան hպարտ է, որ ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։
ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Աննա Ավագյանը նախքան Իտալիա մեկնելը սովորում և աշխատում էր Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում, վերջին տարվա ընթացքում կենտրոնացել է մանկական արյունաբանության ոլորտի վրա:
ԵՊԲՀ 2022-2023թթ. ուսումնական տարվա «Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան» կրթաթոշակի հավակնորդ, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Էլեն Խաչատրյանը կարևորում է ինքնակրթվելու կարողությունը, հմտությունները կատարելագործելու ձգտումը:
Խաչատուր Աբրոյանը ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 2000 թվականի շրջանավարտ է: Ի սկզբանե ընտրել է դեղագետի մասնագիտությունը սրտի կանչով: Երբեք չի ցանկացել դառնալ բժիշկ կամ ստոմատոլոգ, միշտ վստահ է եղել, որ ցանկացել է մասնագիտանալ հենց դեղագիտության մեջ:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացած ԵՄ Էրազմուս+ «Հանրային առողջապահության և սոցիալական գիտությունների դոկտորական ծրագիր» (“Doctoral Programs in Public Health and Social Services” (DPPHSS) թեմայով ամփոփիչ միջազգային գիտաժողովը զեկույցներ ներկայացնելու հնարավորություն ընձեռեց նաև ապագա բժիշկներին։