Ավելի քան 100 տարի բժիշկների սերունդներ կրթող բժշկական համալսարանի զարգացման հիմքում այն ամբիոններն են, որոնք ժամանակի ընթացքում կատարելագործվելով, բժշկական բուհի ուսանողներին հիմնարար գիտելիքներ տալով՝ այսօր շարունակում են մեր երկրում ապահովել բժշկական կրթության բարձր որակը:
26/04/2022Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներն այցելեցին հայ մեծանուն կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարջանովի թանգարան, հնարավորություն ունեցան ծանոթանալ արվեստագետի թողած հարուստ ժառանգության հետ:
Համաշխարհային օրացույցում ապրիլի 25-ը Մալարիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Ամբողջ աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո։
Ապագա բժիշկները՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ, այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:
Բացի համալսարանական երեք` «Հերացի», «Մուրացան», «Միքայելյան» հիվանդանոցներից, այս շաբաթ նախաձեռնությանը միացել էին նաև ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնը և Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետում այսօր անցկացվեց ճանաչողական հանդիպում Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի 10-րդ դասարանի սաների մասնակցությամբ։ Աշակերտները ծանոթացան ֆակուլտետի թանգարանին, ստացան տեղեկատվություն Արցախյան առաջին, Ապրիլյան, 44-օրյա պատերազմին մասնակցած հերոսների, ինչպես նաև սպիտակ բանակի նվիրյալների մասին։
ԵՊԲՀ-ի ֆիզիոլոգիայի ամբիոնում արդեն 3-րդ տարին է, ինչ ամբիոնի ավագ դասախոս, ֆիզիոլոգ Կարինե Մելքումյանի ղեկավարությամբ գործում է ֆիզիոլոգիայի ակումբը: Այն գիտական խմբակ է, որտեղ քննարկումները կատարվում են առավել ակումբային ձևաչափով:
Հաճախ հանդիպող հիվանդությունների կանխարգելման համար կարևոր է հիվանդության բուժմամբ զբաղվել խնդիրների առաջացման վաղ շրջանում:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի դիմածնոտային վիրաբույժները, ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի մասնագետները՝ Ռուսաստանից ժամանած անապլաստոլոգ, ԵՊԲՀ շրջանավարտ Արտավազդ Խարազյանի գլխավորությամբ, վերականգնել են ականապայթուցիկ վերքերի և դիմածնոտային շրջանի ուռուցքաբանական վիրահատությունների հետևանքով առաջացած դեմքի արատները։