Համալսարանական մասնագետների հերթական ընդունելությունը՝ «100 տարի՝ ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում

Ապրիլի 30-ին ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրներում տեղի ունեցավ «100 տարի՝ ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակներում կազմակերպված առաջատար մասնագետների հերթական ընդունելությունը: Կատարվել է 184 խորհրդատվություն (6%-ով պակաս) և 33 վիրահատության ցուցում (6-ով ավելին):

02/05/2022

Սիրիայից վերադարձած ապագա բժիշկն ուսումնական գործընթացի տևական, բարդ ու հետաքրքիր ընթացքը հաղթահարում է բարձր առաջադիմությամբ

Բժշկական կրթությունն այլ ոլորտների համեմատ պահանջում է տարիների երկարատև ու քրտնաջան աշխատանք: Ուսումնառության երկարատև ընթացքն ու սպասվող դժվարությունները հաղթահարելու գիտակցումն ապագա բժիշկների համար առաջին քայլն է դեպի բժշկական մայր բուհ:

02/05/2022

Յուրաքանչյուրիդ ամենօրյա բարեխիղճ աշխատանքը կարևոր ներդրում է բնակչության առողջության պահպանման գործում

Բժշկական համալսարանի սիրելի աշխատակիցներ, շնորհակալ եմ բոլորիդ ձեր անձնվեր, յուրահատուկ ու պիտանի աշխատանքի համար, դուք անդադար աշխատում եք հանուն առողջության։

01/05/2022

Ապագա ռազմական բժիշկներն այցելեցին գեղանկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի թանգարան

Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները շարունակում են ճանաչողական այցերը թանգարաններ, մշակութային օջախներ, հուշահամալիրներ:

29/04/2022

Ակնկալվում է քաղաքացիների ավելի ակտիվ մասնակցությունը բնակչության առողջության վերականգնմանն ուղղված նախաձեռնությանը

Համալսարանական բժշկական հաստատությունները՝ լավագույն բժիշկների ներգրավվածությամբ, շարունակում են «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի իրականացումը քաղաքացիների համար հատուկ մշակված և հասանելի գործելաոճով:

29/04/2022

«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում արդեն կատարվել է շուրջ 1400 խորհրդատվություն

ԵՊԲՀ «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի մեկնարկից սկսած համալսարանական մասնագետների կողմից կատարվել է 1350 խորհրդատվություն, տրվել է 232 վիրահատական միջամտության ցուցում, կատարվել է 99 վիրահատություն (43%), այդ թվում 8 գինեկոլոգիական:

28/04/2022

Կլինիկական օրդինատորն ամեն օր նոր սկսվող կյանքի ականատես է

Բժշկագիտության ոլորտում այն մասնագետները, որոնց աշխատանքը կապված է մոր և մանկան առողջության պահպանման, մասնավորապես, վերարտադրողական առողջության հետ, աշխատանքային ծանրաբեռնվածության մեջ, ինչպես իրենք են բնորոշում՝ «հրաշքի» հետ առանչվելու հնարավորություն ունեն:

28/04/2022

Ֆուտբոլի առաջնության ժամանակ ապագա բժիշկները 5-2 հաշվով հաղթանակ են տարել

Ապագա բժիշկները մասնագիտական գիտելիքները յուրացնելուց բացի, շարունակում են սպորտի բնագավառում ակտիվ մասնակցություն ունենալ, հաջողություններ գրանցել:

27/04/2022

Այցելու պրոֆեսորը ԵՊԲՀ-ում դասախոսելու մեծ ցանկություն ունի

Արդեն չորս տարի է, ինչ ԵՊԲՀ այցելու պրոֆեսորների շարքը համալրել է կանադաբնակ վիրաբույժ Սարգիս Մետերիսյանը: Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄակԳիլ համալսարանի բժշկական ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, ՄակԳիլ համալսարանի Առողջապահական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքի մեծահասակների ընդհանուր վիրաբուժության բաժնի գիտաշխատող Սարգիս Մետերիսյանը երկու անգամ է եղել Հայաստանում, բայց հույս ունի շուտով կրկին այցելել:

27/04/2022