ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս, արձակագիր, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության, ինչպես նաև Կյոտոյի (Ճապոնիա), Բրյուսելի միջազգային գրողների ասոցիացիաների անդամ Արմենուհի Սիսյանը համալսարանական լինելու կարևոր առաքելությունից բացի մշակութային կյանքում ևս ակտիվ գործունեություն է ծավալում:
12/01/2022ԵՊԲՀ ղեկավարությունը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, այսօր շնորհակալություն հայտնեց «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն Բագրատ Բավեյանին և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի անձնակազմին ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Բոքսային բաժանմունքի ղեկավար, գլխավար բժշկի տեղակալ Հռիփսիմե Ապրեսյանին:
2021 թվականին սկսվեցին ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի շինարարական աշխատանքները: Կենտրոնի կառուցմանն ուղղված աշխատանքները մոտենում են ավարտին, և այն շուտով կբացի իր դռները:
Տավուշի մարզի երիտասարդ բժշկուհու, ԵՊԲՀ շրջանավարտ՝ Վարդուհի Վարդապետյանի աշխատանքի հուզիչ պահերից մեկը մի քանի օր առաջ՝ հունվարի 6-ին, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբոր` Էմմանուել Մանուչարյանի ծնունդն էր:
Բժշկական բուհի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի հնդիկ ուսանող Ռավի Դալալը միշտ երազել է դառնալ սրտաթորասային վիրաբույժ։
ԵՊԲՀ շրջանավարտներն իրենց մասնագիտական գործունեությունը ծավալում են Հայաստանի տարբեր անկյուններում` բարձր պատվով կատարելով հերացիականի կարևոր առաքելությունը:
Ամանորյա տոների առիթով հանգստյան կարճ օրերը և աշխատանքի վերադառնալու փաստը մարդկանց մեծ մասն ընդունեց դժկամությամբ:
100-ամյա բուհի հարուստ պատմության էջերը պարբերաբար թարմանում են այն կերտողների` համալսարանի նահապետների հարուստ հիշողությունների շնորհիվ ու նորովի ներկայացվում լսարանին: «Բժշկի ուղին» շարքի 2022 թվականի առաջին թողարկումը նվիրվում է Բժշկական կենսաբանության ամբիոնի պրոֆեսոր Ազատ Ադիբեկի Ենգիբարյանին: Իր գործին ու բժշկական սերունդներ կրթելու առաքելությանը նվիրված համալսարանականը հունվարի 5-ին դառնում է 80 տարեկան: