ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Միխաիլ Բոլյանի համար բժիշկ դառնալու ցանկությունն առաջացել է դեռ մանկուց: Գնալով նպատակի հետևից՝ ընդունվել է բժշկական համալսարան՝ ի սկզբանե ունենալով նեղ մասնագիտական կողմնորոշում` վիրաբուժություն։
25/01/2022Բժշկական համալսարանում անցկացվեց ԱՄՆ-ում հրատարակված Medical Atlas of Cornea and External Diseases in Middle Eastern Populations գիրք-ատլասի շնորհանդեսը: Հեղինակն ակնաբուժության պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Աչքի բորբոքային հիվանդություններ բաժանմունքի վարիչ Աննա Հովակիմյանն է:
Աուտիզմի սպեկտրի խանգարումներն այսօր ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են։ Առողջապահական համաշխարhային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում 160 երեխայից մեկն ունի աուտիզմի սպեկտրի խանգարում:
Ավելի քան 90-ամյա պատմություն ունեցող ԵՊԲՀ «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկան ոչ միայն գիտակլինիկական բժշկական կազմակերպություն է, որտեղ ուսումնասիրվում և բուժվում են ակնային հիվանդությունները, այլև տասնամյակներ շարունակ ակնաբույժների պատրաստման դարբնոց է: Ակնաբուժության գծով կլինիկական օրդինատոր Լուսինե Գյուլամիրյանի առաջիկա նպատակներն ու ծրագրերը կապված են միմիայն որակյալ ակնաբույժ-միկրովիրաբույժ դառնալու հետ։
Վահանաձև գեղձի հիվանդությունները տարածված են Հայաստանում և յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից և սեռից, կարող է առնչվել հիվանդության ախտահարման հետ:
«Հերացի» համալսարանական հիվանդանոցի ամբողջ անձնակազմը՝ ԵՊԲՀ ռեկտորի գլխավորությամբ, գտնվում է Covid-19 համավարակի դեմ պայքարի առաջնագծում՝ միասին հաղթահարելով վտանգավոր հիվանդության արդեն չորս ալիք։
«Լևոն Օրբելու անվան» կրթաթոշակի արժանացած Ռուզաննա Առաքելյանը, ընտանքիում ունենալով բժիշկ և բժիշկ-ստոմատոլոգ հարազատներ, դեռ մանկուց որոշել էր՝ պետք է բժիշկ դառնա:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հրավերով Հայաստան ժամանած ավստրալահայ դեղագետ Մովսես Ինջեջիկյանի դասախոսությունը՝ «Դեղերի տնային վերաքննություն» թեմայով։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ, Գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր, Ավստրիայի Գրացի համալսարանի Բիոբանկի հիմնադիր-տնօրեն, այժմ՝ Ավստրիայի Գրացի համալսարանի ռեկտորատում բոլոր գիտահետազոտական, կրթական ծրագրերի և բոլոր Biobanking և Biomarker Research ծրագրերի պատասխանատու Կարինե Սարգսյանը համաշխարհային տնտեսական ֆորումի Digital Davos 2022 գագաթաժողովի ընթացքում ներկայացրեց «Առողջապահության ապագան» զեկույցը։