ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքում հայ և օտարերկրացի ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ դիմավորեցին, ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին:
20/09/2018ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է ՌԴ առողջապահության նախարարության «Էնդոկրինոլոգիական գիտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հիմնարկի խորհրդատվական և ախտորոշման գժով տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Նատալյա Վոլեվոդզին:
Շրի Լանկայից ժամանած պատվիրակության անդամների այցը ԵՊԲՀ շարունակվում է: Արտերկրի գործընկերների այցի նպատակը բժշկական կրթության ոլորտում բուհական երկու երկրի միջև համագործակցության ակտիվացումն է:
Երկկողմ համագործակցությունը զարգացնելու նպատակով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ժամանել Շրի Լանկայի բժշկական խորհուրդը ներկայացնող պատվիրակությունը:
Սեչենովի անվան Մոսկվայի Առաջին պետական բժշկական համալսարանում անցկացվել է «Ընկերության օրը» խորագրով ինտերնացիոնալ միջոցառում, որի ընթացքում ելույթ են ունեցել նաև ԵՊԲՀ ուսանողները: Սեչենովի համալսարանում պրակտիկա անցնող ուսանողները հայկական ազգային պար են ներկայացրել:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան 1-ին պետական բժշկական համալսարանների միջև կնքված համագործակցության համաձայնագրի 2017-2018թթ. ուսումնական տարվա ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում՝ ԵՊԲՀ-ում փոխանակման ծրագրով արտադրական պրակտիկան է անցել Սեչենովի համալսարանի 10 ուսանող:
Կարճ ժամանակ առաջ ԵՊԲՀ երկու դասախոս՝ Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի դոցենտ, Ա.Վ. Պապյանը և Թերապևվտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս Գ.Ե. Մանրիկյանը, հնարավորություն ունեցան EURASIA միջբուհական միջազգային ծրագրի շրջանակում իրենց գիտական աշխատանքների մի մասը կատարել Նորվեգիայի Բերգեն Համալսարանի UiB/Քաղցկեղի բիոմարկերների կենտրոնի CCBIO, Բերանի Խոռոչի Պաթոլոգիաի ամբիոնում և համալսարանական կլինիկային պատկանող Պաթոլոգիայի բաժանմունքում։
«Էրազմուս +» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում հունիսի 11-ից 15-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էր Արիստոտելի անվան Թեսալոնիկի համալսարանի ներքին հիվանդությունների ամբիոնի դոցենտ Կոնստանտինոս Ցիոմալոսը:
Սիրելի ուսանողներ, ավարտվեց ՌԴ Մոսկվայի Ն. Ի. Պիրոգովի և Ի. Մ. Սեչենովի անվան բժշկական համալսարաններ, փոխանակային ծրագրի շրջանակներում, պրակտիկա անցնելու նպատակով դիմած ուսանողների ընտրությունը: Ստորև ներկայացնում ենք մրցույթը հաղթահարած ուսանողների ցանկը: