Թբիլիսիում՝ փետրվարի 6-ին, տեղի ունեցավ NCEQE (National Center for Educational Quality Enhancement) միջազգային հավատարմագրման կառույցի հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որտեղ քննարկվեց ԵՊԲՀ «Բուժական գործ» եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) կրթական ծրագրի՝ WFME չափանիշներին համապատասխան հավատարմագրումը։
06/02/2024Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) կրթական ծրագիրը ստացավ WFME միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրային հավատարմագրում՝ 7 տարի ժամկետով:
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է փետրվարի 4-ին՝ քաղցկեղի մասին իրազեկվածության բարձրացման, դրա կանխարգելման, հայտնաբերման և բուժման խրախուսման նպատակով:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Ջրծաղիկ. կլինիկական և համաճարակաբանական առանձնահատկությունները ՀՀ-ում․ կանխարգելման արդի մոտեցումները» թեմայով համաժողովը,…
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը շարունակում է ոչ միայն խրախուսել առողջ ապրելակերպի տարածումը բժշկական մայր բուհում՝ աջակցելով ապագա բժիշկներին մասնակցել սպորտային բազմաթիվ միջոցառումների…
ԵՊԲՀ-ն արժանացել է Հետազոտական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման գերազանցության մրցանակին (HRS4R):
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, բժշկական բուհի «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների կենտրոնի խորհրդատվական խորհրդի անդամ․․․
ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի կլինիկական օրդինատոր Արտյոմ Աղաբաբյան այս ուսումնական տարում բժշկական բուհում վերջերս սահմանված ակադեմիկոս Գուրգեն Բադալյանի անվան կրթաթոշակառու է:
Համալսարանի բոլոր ֆակուլտետներում հունվարի 29-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ցիկլային առարկաների քննությունները և ստուգարքները ԵՊԲՀ ռեկտորի համապատասխան հրամանով կկազմակերպվեն յուրաքանչյուր ցիկլային պարապմունքի վերջին կամ հաջորդ օրը, իսկ մարման շրջանները կիսամյակի ավարտին` հաստատված ժամանակացույցով: