Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց վերականգնողական և պլաստիկ վիրաբուժության ոլորտում հայտնի մասնագետ, Սեչենովի համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Ադամյանին, ով համալրել է ԵՊԲՀ այցելու պրոֆեսորների շարքը։
08/02/2024Բժշկական մայր բուհում անցկացվեց «Երիտասարդները՝ բժշկագիտության մեջ» խորագրով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ԵՊԲՀ-ի կողմից նախաձեռնած գիտաժողովը, որի ընթացքում ուսանողները հանդես եկան իրենց հետազոտական և վերլուծական աշխատանքներով։
Փետրվարը լեղապարկի և լեղածորանի քաղցկեղի իրազեկման ամիս է: Ի տարբերություն քաղցկեղի այլ, ավելի տարածված ձևերի, ինչպիսիք են` կրծքագեղձի, հաստ աղու և շագանակագեղձի քաղցկեղը․․․
Թբիլիսիում՝ փետրվարի 6-ին, տեղի ունեցավ NCEQE (National Center for Educational Quality Enhancement) միջազգային հավատարմագրման կառույցի հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որտեղ քննարկվեց ԵՊԲՀ «Բուժական գործ» եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) կրթական ծրագրի՝ WFME չափանիշներին համապատասխան հավատարմագրումը։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) կրթական ծրագիրը ստացավ WFME միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրային հավատարմագրում՝ 7 տարի ժամկետով:
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է փետրվարի 4-ին՝ քաղցկեղի մասին իրազեկվածության բարձրացման, դրա կանխարգելման, հայտնաբերման և բուժման խրախուսման նպատակով:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Ջրծաղիկ. կլինիկական և համաճարակաբանական առանձնահատկությունները ՀՀ-ում․ կանխարգելման արդի մոտեցումները» թեմայով համաժողովը,…