«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում միջին բուժաշխատողների համար նախատեսված «Պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ» թեմայով քառօրյա կրեդիտավորված անվճար դասընթացների շարքը շարունակվեց:
25/09/2023Եվրոպական Միության SAFEMED+ նախագծի շրջանակում իտալական Կատանիա քաղաքում սեպտեմբերի 12-14-ը կայացավ ERASMUS+ ծրագրի գագաթաժողովը, որին մասնակցում էին բազմաթիվ համալսարաններ եվրոպական տարբեր երկրներից։
Առաջին անգամ պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանն իր ծննդյան օրը ֆիզիկապես ներկա չէ: Անվանի բժիշկ-գիտնականի 85-ամյա հոբելյանը հարազատ բուհում կնշեն առանց նրա:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 18-ին Գիտական խորհրդի նիստ անցկացվեց:
2023 թվականի պացիենտների անվտանգության համաշխարհային օրը, որը նշվում է սեպտեմբերի 17-ին, նվիրված է «Ներգրավել պացիենտներին իրենց իսկ անվտանգության մեջ» թեմային և իրականացվում է «Բարձրացնել պացիենտների ձայնը» կարգախոսի ներքո:
Ոսկրածուծի դոնորի միջազգային օրն այս տարի կնշվի սեպտեմբերի 16-ին։
Արաբական Միացյալ Էմիրություններում՝ դեկտեմբերի 14-15-ը, կկայանա Դեղագիտության և դեղագործական գիտությունների նորարարության առաջին միջազգային գիտաժողովը
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2021 թվականին ենթակառուցվածքային հավատարմագրումն անցնելուց հետո նախաձեռնեց ծրագրային հավատարմագրման գործընթաց։
Համալսարանի Աբովյան 50/5 մասնաշենքի դահլիճում այսօր մեկնարկեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի միջին բուժաշխատողների համար նախատեսված «Պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ» թեմայով քառօրյա կրեդիտավորված անվճար դասընթացների շարքը: