ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի հետազոտողներն ու վարչական անձնակազմը ծրագրի համակարգող, գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոստանտին Ենկոյանի գլխավորությամբ աշխատանքային 5 օրն անցկացրել են Գերմանիայի գործընկեր համալսարաններում։
13/02/2023Ամբողջ աշխարհում հանրային առողջության մասնագետների պահանջարկը բավականին մեծ է և գնալով մեծանում է։ Վերջին համաճարակային իրադարձությունները վառ ապացույցն են նրա, որ բարձրակարգ մասնագետների կարիքը չափազանց շատ է։
«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային հերթական դասընթացի մասնակցներին այսօր ավարտական վկայականներ հանձնեցին Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը և «Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը:
Բիոպահպանման և բիոբանկավորման Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի Միության (ESBB – European, Middle Eastern & African Society for Biopreservation and Biobanking) շրջանակում անցկացվեց վեբինար՝ «Քաղցկեղի բիոբանկերը և դրանց հատուկ կարիքները» թեմայով։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Արդի խնդիրները ստոմատոլոգիայում» խորագրով համաժողով՝ նվիրված Ստոմատոլոգիայի միջազգային օրվան։
Աշխարհի ստոմատոլոգները փետրվարի 9-ին նշում են իրենց մասնագիտական տոնը։ Ստոմատոլոգիան մարդկության պատմության մեջ գոյություն է ունեցել դեռևս հազարամյակներ առաջ։ Այդ ժամանակներից ի վեր այն ապրել է հսկայական էվոլյուցիա։
Նորվեգիայում բնակություն հաստատած և հաջող մասնագիտական գործունեություն ծավալող Դավիթ Աղայանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ է, բժշկական բուհի Վիրաբուժության ամբիոնի այցելու պրոֆեսոր։
Բնակչության ծերացումը ժողովրդագրական հիմնական խնդիրներից է ամբողջ աշխարհում, որը պահանջում է առողջապահական և սոցիալական պաշտպանության համակարգերի աշխատանքի վերագնահատում՝ ավելացած ծանրաբեռնվածության պայմաններում: