Դոմինիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ Հայաստանում նորանշանակ դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսի գլխավորությամբ, այցելեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպեց ռեկտոր Արմեն Մուրադյանին՝ հյուրընկալվելով նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։
12/04/2022Օրերս ամփոփվեցին Գիտության հայկական համադպրոցական 2-րդ փառատոնի արդյունքները, որին «Հերացի» ավագ դպրոցը ներկայացել էր կենսաբանական 6 նախագծով։
ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին: Հանրային առողջության ֆակուլտետի 4 մագիստրոսական ծրագրերը տրամադրում են խորը և բազմակողմանի գիտելիքներ հանրային առողջապահության տարբեր բնագավառների վերաբերյալ:
«100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը շարունակում է վեր հանել մեր քաղաքացիների շրջանում ամենատարածված առողջական խնդիրները: Համալսարանական երեք՝ «Հերացի» թիվ 1, «Մուրացան» և «Միքայելյան» հիվանդանոցների հմուտ մասնագետները ոչ միայն անվճար ախտորոշում, այլև 50 տոկոս զեղչով իրականացնում են վիրահատական բուժում:
Մեկ ամիս առաջ գաստրոէնտերոլոգ-լյարդաբան, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս Աննա Հազոյանին էր դիմել 20-ամյա երիտասարդ՝ լյարդի ցիռոզ ախտորոշմամբ։
Բժշկագիտության ոլորտում լավագույն ավանդույթների պահպանումը, գիտելիքների ձեռքբերումը և պրոգրեսիվ, առաջընթացային ուղղությունների ճիշտ սինթեզը հաջողության հասնելու ամենահուսալի ճանապարհներից է:
«Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայում՝ առաջին անգամ՝ ամերիկյան արտադրության պրոթեզով, 84-ամյա պացիենտին ներանոթային եզակի միջամտություն` փականի պրոթեզավորում է իրականացվել:
Բնակչության առողջության մասին հոգ տանելու, հետքովիդյան բարդություններն ու այլ հիվանդությունները բուժելու մեծ ցանկությամբ համալսարանական մասնագետները այսօր ևս «Հերացի», «Մուրացան» և «Միքայելան» համալսարանական հիվանդանոցներում առավոտյան ժամը 11:00-ից սկսեցին իրենց աշխատանքը:
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամներն այսօր հյուրընկալվեցին բժշկական բուհում: Ռեկտոր Արմեն Մուրադյանի և խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի ուղեկցությամբ շրջեցին բուհի կենտրոնական մասնաշենքում տեղակայված Հայաստանի բժշկության պատմության թանգարանում: