Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջնահերթություններից է կրթական ցանցի ընդլայնումը՝ միջհամալսարանական և միջմշակութային հաղորդակցության շրջանակների ձևավորման միջոցով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԵՊԲՀ-ն ճանաչում է որպես Հայաստանի Հանրապետության միակ պետական բժշկական բուհը, որը ներառված է «Բժշկական բուհերի համաշխարհային հաշվեցուցակում» (World Directory of Medical Schools):
19/04/2022«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում քաղաքացիներին տրամադրվող բուժօգնությունը շարունակվում է նաև «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում:
Դեղագիտությունը բժշկագիտության արագ զարգացող ոլորտներից է, որն առնչվում է մարդկանց առողջության ու կյանքի որակի հետ: Գնալով ավելանում է երիտասարդների հետաքրքրությունը դեղագիտական բարձրագույն կրթության հանդեպ:
Համալսարանական երեք հիվանդանոցներում շարունակվում է բնակչությանը անվճար խորհրդատվություններ, որակյալ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նախաձեռնությունը։ Առաջինն ու առաջնայինը բուժօգնության կարիք ունեցողների առողջությունը վերականգնելն ու պահպանելն է։
Բժշկական բուհի շրիլանկացի ուսանողները նշեցին Հարավային և Հարավարևելյան Ասիայի Արևային ամանորը։ Ավանդական Նոր տարին Հարավային և Հարավարևելյան Ասիայի շատ մշակույթներում սովորաբար տոնվում է ապրիլի 14-ին:
Բժշկական բուհի մասնագետների հեղինակած հոդվածը լույս է տեսել ազդեցության բարձր գործոն ունեցող PubMed-ում ներառված BMC Oral Health ամսագրում։
Այսօր՝ ապրիլի 15-ին, իրենց մասնագիտական տոնն են նշում լաբորատոր ախտորոշման ոլորտի աշխատակիցները։ Այս մասնագետների աշխատանքը տեսանելի չէ, սակայն յուրաքանչյուր բժշկական հաստատության լաբորատոր աշխատակիցները բժշկական ծառայության կարևոր մասն են։
ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ապագա դեղագետները ֆարմակոլոգիայի ամբիոնում ներդրված գիտելիքի գնահատման բազմաբաղադրիչ համակարգի շրջանակում ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքների արդյունքները՝ «Լուծողականների ֆարմակոլոգիա», «Սպորտի ֆարմակոլոգիա», «Հակաքաղցկեղային դեղեր», «Ցիտոստատիկներ», «Հոգեխթանիչների ֆարմակոլոգիա», «Մարիխուանա, դեղաբանական նշանակությունը» թեմաներով:
Էմիլ Գաբրիելյանի անվան 4-րդ լսարանն արդեն վաղուց բժշկական մեկդարյա բուհի ամենասիրված հատվածներից է: Հենց այս համալսարանական լսարանում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդիպում ունեցավ տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողների հետ: