«100 տարի` ժողովրդի թիկունքին» նախաձեռնության շրջանակում, համալսարանական բժիշկներին ամուր թիկունք դառնալով, բնակչությանը խորհրդատվություններ տրամադրելու աշխատանքների իրականացմանն աջակցում են նաև ապագա բժիշկները:
01/04/2022Բժշկական թանգարանն այսօր առաջին անգամ դռները բացեց դպրոցականների առաջ: Հայաստանի բժշկության պատմությունը ներկայացնող թանգարան այցելեցին Երևանի Ա․ Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները` դասղեկի ուղեկցությամբ:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ անցած տարվա վերջին բուհում մեկնարկել էր «Բժշկի ուղի» բացառիկ նախագիծը։
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Վարսենիկ Ապրեսյանը կարևորում է ֆիզիկական ակտիվությունը բժշկական մայր բուհի ուսանողների շրջանում: Օրինակ ծառայելով հերացիականներին՝ նա հորդորում է հնարավորինս շատ մարզվել:
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում կայացավ «Դենդի» նյարդավիրաբուժական ակումբի անդրանիկ նիստը։
Ինչպես արդեն հայտնել ենք, բացի համալսարանական երեք հիվանդանոցից, «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրին միացել է նաև «Բեգլարյան» բժշկական կենտրոնը` կենտրոնի գիտական գծով խորհրդական, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանի գլխավորությամբ:
Բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆակուլտետներում, այդ թվում՝ օտարերկրացիների ուսուցման դեկանատում սովորում է Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Շվեդիայից, Լիբանանից, Լեհաստանից, Գերմանիայից ժամանած ազգությամբ հայ շուրջ 630 ուսանող:
Բժշկական մայր բուհի ուսանողները, կրթության հետ զուգահեռ, շարունակում են ակտիվություն ցուցաբերել նաև սպորտային տարբեր մրցումներում: Ուսանողական մարզական 23-րդ խաղերի շրջանակում հերացիականները մասնակցել են շախմատի և բադմինթոնի առաջնություններին՝ գրանցելով լավագույն արդյունքները: