Նորություններ

Ղազախստանից սովորելու նպատակով հայրենիք վերադարձած ապագա դեղագետը որոշել է՝ կապրի ու կաշխատի Հայաստանում

Բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆակուլտետներում, այդ թվում՝ օտարերկրացիների ուսուցման դեկանատում սովորում է Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Շվեդիայից, Լիբանանից, Լեհաստանից, Գերմանիայից ժամանած ազգությամբ հայ շուրջ 630 ուսանող:

30/03/2022

Հերացիականները շախմատի և բադմինթոնի առաջնություններին հաջողություններ են գրանցել

Բժշկական մայր բուհի ուսանողները, կրթության հետ զուգահեռ, շարունակում են ակտիվություն ցուցաբերել նաև սպորտային տարբեր մրցումներում: Ուսանողական մարզական 23-րդ խաղերի շրջանակում հերացիականները մասնակցել են շախմատի և բադմինթոնի առաջնություններին՝ գրանցելով լավագույն արդյունքները:

29/03/2022

Մորգանի ճողվածքի և պորտային ճողվածքի լապարոսկոպիկ ռադիկալ վիրահատության դեպք

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոց էր դիմել 39-ամյա տղամարդ՝ գանգատվելով պորտային ճողվածքի առկայությունից և փորկապությունից:

29/03/2022

School of success-ը հյուրընկալեց ամերիկաբնակ ուռուցքաբան Նելլի Բեջանյանին

ԵՊԲՀ School of success նախաձեռնությունն այսօր հյուրընկալել էր ԵՊԲՀ շրջանավարտ, այցելու պրոֆեսոր, Հարավային Ֆլորիդայի համալսարանի ուռուցքաբանական գիտությունների ամբիոնի դոցենտ, Մոֆիտ քաղցկեղի կենտրոնի Լեյկեմիաների և ոսկրածուծի փոխպատվաստման սեկցիայի ղեկավար, Քաղցկեղի ֆարմակոկինետիկայի և ֆարմակոդինամիկայի բաժնի կլինիկական և գիտական ղեկավար Նելլի Բեջանյանին։

28/03/2022

201 խորհրդատվություն` «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի երրորդ շաբաթվա ընթացքում

ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում մարտի 26-ին տեղի ունեցավ «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակներում կազմակերպված առաջատար մասնագետների երրորդ ընդունելությունը:

28/03/2022

Երիկամների քաղցկեղը։ Ինչպե՞ս խուսափել դրանից

Կարդալ սկզբնաղբյուրում (doctors.am)

28/03/2022

«Մեր բոլոր ջանքերը, նորարարությունները պետք է միտված լինեն ավելի որակյալ մասնագետներ պատրաստելուն». Հրանտ Տեր-Պողոսյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնը 2006 թվականից ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր Հրանտ Տեր-Պողոսյանը:

28/03/2022

ԵՊԲՀ-ում մեկնարկեց առողջապահության ոլորտում իրավական կառավարմանը և բուժաշխատողների իրավունքների պաշտպանությանը նվիրված դասընթացը

Հանրային առողջության ֆակուլտետի նախաձեռնությամբ բժշկական տարբեր կազմակերպություններ ներկայացնող ավագ բուժաշխատողները, բժշկական հաստատությունների ղեկավարները, իրավական և ֆինանսական ստորաբաժանումների աշխատակիցներն առաջին անգամ հնարավորություն ունեցան մասնակցելու «Առողջապահության ոլորտում իրավական կառավարումն ու բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը» թեմայով հավաստագրային ինտենսիվ դասընթացի, որի մեկնարկը տրվեց այսօր:

25/03/2022