Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ 3-րդ կուրսի օրդինատոր, բ/ծ մայոր Գևորգ Միրզոյանն Արցախյան երկու՝ 2016-ի ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասնակից է:
13/12/2021Օտարերկրացի ուսանողների բանավեճի մրցույթի եզրափակիչ փուլի մեկնարկից առաջ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի զոհված հայ հերոսների անմար հիշատակը։
ԵՊԲՀ շրջանավարտ Գևորգ Չթչյանի համար բժշկությունը մասնագիտություն է, որը պետք է սիրել ամբողջ հոգով: Նեղ մասնագիտությամբ վնասվածքաբանը վստահ է՝ բժշկի կարևոր հատկանիշներից է մարդասիրությունը, կարեկցանքի զգացումը, դիմացինի ցավը զգալու ունակությունը. ֆիզիկական ցավից բացի պետք է կարողանալ հասկանալ, թե ինչ է թաքնված հիվանդի ներսում։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի շտապօգնության արտագնա բրիգադն այսօր Մեղրիից Երևան է տեղափոխել բրոնխիոլիտ ախտորոշմամբ 17 օրական երեխայի՝ ծանր, թթվածնակախյալ վիճակով:
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկան համալրվել է ամերիկյան արտադրության բարոխցիկով:
ԵՊԲՀ շրջանավարտների աշխարհագրությունը լայն է ոչ միայն հայրենիքի սահմաններից հեռու, այլև հենց մեր հայրենիքում:
ԵՊԲՀ նիստերի դահլիճում անցկացվեց ստոմատոլոգիական համաժողով պրոֆեսորադասախոսական անձնակազմի, բժիշկների և սովորողների համար։
2021թ հունիսի 15-ին լրացավ անվանի գիտնական, մանկավարժ, հայ դատական բժշկության լավագույն ներկայացուցիչներից մեկի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր՝ պրոֆեսոր Կոնստանտին Լևոնի Նազարեթյանի 100-ամյակը:
Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները բժշկական օգնության և սպասարկման հետ կապված առավել տարածված անցանկալի հետևանքներ են, որոնք հանրային առողջապահության լուրջ խնդիր են հանդիսանում, քանի որ բացասաբար են անդրադառնում հիվանդացության, մահացության և կյանքի որակի վրա: