Նորություններ

Հայաստանում Հնդկաստանի դեսպանը ԵՊԲՀ-ում էր

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին: Նա արդեն երկրորդ անգամ է այցելում բժշկական համալսարան, որտեղ կրթություն է ստանում ավելի քան 900 հնդիկ ուսանող:

29/10/2019

Կանխարգելումը գլխուղեղի կաթվածի լավագույն բուժումն է

Գլխուղեղի կաթվածի` ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը մայրաքաղաքում անցկացնում է իրազեկման միջոցառում՝ ինսուլտի ախտանշաններն ու կանխարգելման ուղիները քաղաքացիներին ներկայացնելու նպատակով:

29/10/2019

ԵՊԲՀ-ն մեզ տալիս է որակյալ կրթություն ստանալու հնարավորություն. հնդիկ ուսանողը ցանկություն ունի ապրել և աշխատել Հայաստանում

ԵՊԲՀ-ում տարեցտարի ավելի է ընդլայնվում օտարերկրյա ուսանողների թիվը:
Օտարերկրացիների ուսուցման դեկան Գայանե Ավետիսյանը նշեց, որ այս պահի դրությամբ նրանց թիվը 1348 է, և գնալով ավելանում է: Դեկանի խոսով՝ և՛ հետաքրքրության շրջանակը, և՛ առաջադիմությունը բավականին բարձր ցուցանիշի վրա են, ինչը երկուստեք աշխատանքի արդյունք է:

25/10/2019

Ապագա ստոմատոլոգը հանդես եկավ «Երբեք մի՛ հանձնվիր» թեմայով դասախոսությամբ

ԵՊԲՀ ընտանեկան ստոմատոլոգիա մասնագիտությամբ 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Սիլվա Չիլինգարյանն այսօր առաջին կուրսի սովորողներին ներկայացրեց «Երբեք մի՛ հանձնվիր» թեմայով դասախոսություն, որի նպատակն էր ցույց տալ սեփական փորձը՝ սովորողներին կոչ անելով իրենց ուժերը համատեղել բուհի ընձեռած հնարավորությունների հետ և դրանից օգտվելով՝ դառնալ լավ բժիշկ:

24/10/2019

Ականավոր սրտաբան, ակադեմիկոս Կառլեն Ադամյանին նվիրված նիստ՝ ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ-ում այսօր տեղի ունեցավ Հետբուհական շարունակական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնի նիստ, որը նվիրված էր սրտաբանության հիմնադիր, ակադեմիկոս Կառլեն Ադամյանի գիտական ժառանգությանը, նրա կենսագրությանն ու մասնագիտական գործունեությանը:

23/10/2019

Թոմ Քաթինան ապագա բժիշկներին ներկայացրեց բժշկի մասնագիտության մարդասիրական կողմը

Ապագա բժիշկներն այսօր հանդիպում ունեցան «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության դափնեկիր, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինայի հետ:

22/10/2019

Նոր ուղեցույց՝ նախատեսված ՀՀ զիված ուժերի հրամանատարական կազմի և բուժծառայության անձնակազմի և ԵՊԲՀ դասավանդման պրոցեսում կիրառելու համար

Հրապարակվել է գրբարձր հաճախականության էլեկտրամագնիսական դաշտի ոչ ջերմային ինտենսիվության ազդեցությանը ենթարկվող անձանց բժշկական հսկողության մասին ուղեցույցը, որը նախատեսված է ՀՀ զիված ուժերի հրամանատարական կազմի և բուժծառայության անձնակազմի համար, այդ թվում կկիրառվի ԵՊԲՀ դասավանդման պրոցեսում:

22/10/2019