Կարդալ սկզբնաղբյուրում (a1plus.am)
18/10/2019Կարդալ սկզբնաղբյուրում (aysor.am)
Կարդալ սկզբնաղբյուրում (news.am)
ԵՊԲՀ-ում մեկնարկած «Սեռական և վերարտադրողական առողջության մուլտիդիսցիպլինարային ասպեկտները» միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում այսօր սեռական և վերարտադրողական առողջության բնագավառի արտասահմանցի և տեղացի առաջատար մասնագետները ներկայացրին ոլորտի արդի թեմաներն ու կիսվեցին մասնագիտական փորձով:
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրում այսօր բացվեց «Անհետաձգելի բուժօգնության» բաժանմունքը՝ գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանի և Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բազիյանի մասնակցությամբ: ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, բուժանձնակազմը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի գլխավորությամբ շրջեցին նորաբաց բաժանմունքում, ծանոթացան ստեղծված պայմաններին:
Ամերիկահայ բժիշկը հանդես եկավ հիպերտոնայի մասին մասնագիտական դասախոսությամբ՝ ներկայացնելով հիվանդության ախտորոշման եղանակները:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բազիյանն Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանում այսօր ստորագրեցին կրթական-կլինիկական համագործակցության մասին հուշագրի: Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնը ստացավ համալսարանական հիվանդանոցի կարգավիճակ, ինչը հնարավորություն կտա կլինիկական պրակտիկայի հիմքի վրա կազմակերպել բազմաբաղադրիչ բժշկական կրթության՝ որակյալ բժիշկ մասնագետների պատրաստման նպատակով:
ԵՊԲՀ-ում Երիտասարդ հետազոտողների միության կողմից կազմակերպվել էր հերթական միջոցառումը ՝ այս անգամ ուսանողներին և առողջապահության ոլորտի մասնագետներին ծանոթացնելու կամ խորացնելու քննադատական մտածողության և գիտական քննարկումների հմտությունները:
Սեպտեմբերի 29-ին Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ լողի միջբուհական առաջնություն, որին մասնակցեցին ուսանողներ հանրապետության ութ բուհերից: