Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Sars-CoV-2 վարակի և իմունոլոգիայի միջև կապը։ Արդիական այս թեմային է անդրադարձել ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը։
08/07/2020Շարունակելով համալսարանական ընթերցողներին պատմել ԵՊԲՀ սովորողների մասին, այս անգամ ներկայացնում ենք մաշկաբանության և վեներոլոգիայի գծով երկրորդ տարվա կլինիկական օրդինատոր Աննա Գասպարյանին։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ, ԱՄՆ Մերիլենդի համալսարանի Նյարդա-վիրաբուժության բաժանմունքի ասիստենտ-պրոֆեսոր, ուրոլոգ և նյարդավիրաբույժ Գասպար Գելեջյանը Հայոց ցեղասպանությունը վերապրած սերնդի արժանի ժառանգն է:
Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով, քան ընդհանուր բնակչությունը: Այնուամենայնիվ, լուրջ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար, ներառյալ շաքարախտը, բնորոշ է հիվանդության ավելի ծանր ընթացքը և բարդությունների զարգացման մեծ ռիսկը:
Կարիերայի կենտրոնը ԵՊԲՀ երիտասարդ ստորաբաժանումներից է, որը գոյության կարճ ժամանակահատվածում հասցրել է զբաղեցնել իր հաստատուն տեղը բուհի գործունեության մեջ։ Կենտրոնը ծավալում է ուսումնական և խորհրդատվական աշխատանքներ. ապահովում է հարազատ բուհի հետ անընդհատ և շարունակական կապը, նպաստում է ուսանողների և շրջանավարտների ինտելեկտուալ, սոցիալական, մասնագիտական և անձնային հատկանիշների զարգացմանը:
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի պատմական շենքի բակում Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին Հիպոկրատի երդում տվեց ԵՊԲՀ 889 շրջանավարտ:
Որպես հայ և կանադացի, որն աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ և այցելու պրոֆեսոր, ատամնաբույժ, առողջապահության կազմակերպիչ, դասախոս, պետական ու քաղաքական գործիչ Գարի Ասլանյանը հպարտանում է իր փոքրիկ թիմի կատարած աշխատանքով, որը կյանքեր է փրկում ամեն օր:
Կորոնավիրուսային հիվանդությունը տարածված է ամբողջ աշխարհում: Այն հանդիպում է թե' մեծահասակների, և թե' երեխաների շրջանում: Համաձայն միջազգային տվյալների երեխաները հիվանդացության և հիվանդության ծանր ընթացքի համեմատաբար ավելի ցածր ռիսկային խմբում են:
Գիտությունը բժշկական համալսարանի առանցքային և ամենակարևոր ուղղություններից է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել որևէ բարձրագույն կրթական հաստատության առաջընթացը։ ԵՊԲՀ գիտական ոլորտում տասնամյակներ շարունակ իրենց առաջին քայլերն են անում երիտասարդ գիտնականներն ու հետազոտողները, ովքեր հետագայում դառնում են գիտական այս կամ այն ուղղության զարգացման երաշխավորը։