Նորություններ

«Զինվորի տան» հերթական միջոցառմանը մասնակցում էր կանադահայ հոգեբույժ Ռիտա Գույումճեանը

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գրադարանում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու ղեկավարությամբ գործող ակումբի  հերթական միջոցառումը:

07/10/2019

Հայդելբերգի համալսարանի պրոֆեսորները Միքայելյան համալսարանական հիվանդանոցում են

Միքայելյան համալսարանական հիվանդանոցը հոկտեմբերի 4-ից հյուրընկալել է Հայդելբերգի համալսարանի թորակալ վիրաբուժության կլինիկայի պրոֆեսոր Հենդրիկ Դիենեմաննին և առաջատար թորակալ (թոքային/ կրծքային) վիրաբույժ Պետեր Ռեիմեռին:

07/10/2019

Նոր առարկա ԵՊԲՀ-ում

Այս ուսումնական տարում բժշկական համալսարում սկսվում է «Սեքսոլոգիայի հիմունքները» առարկայի դասավանդումը երկրորդ կուրսեցիներին: Առարկայի նպատակն է՝ ծանոթացնել ուսանողներին սեքսոլոգիայի հիմունքներին։ 

07/10/2019

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի ուսուցիչնե՛ր, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Այսօր բոլորս օրվա խորհրդով ակամա հիշելու ենք հատկապես այն ուսուցիչներին, ովքեր շռայլորեն մեզ են բաշխել ոչ միայն իրենց մասնագիտական գիտելիքները, այլև ջերմությունը, սովորեցրել են ճանաչել ու սիրել, ձգտել, սխալվել ու առաջ անցնել։

05/10/2019

Հանդիպում՝ բարեգործական նպատակներով Հայաստան ժամանած հայ և օտարերկրացի բժիշկների հետ

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի օրիդինատորներն ու բարձր կուրսի ուսանողներն այսօր հանդիպեցին արտերկրից բարեգործական նպատակներով Հայաստան ժամանած հայ և օտարերկրացի բժիշկների հետ:

04/10/2019

ԵՊԲՀ-ն ռազմաբժշկության ոլորտում խորացնում է համագործակցությունը Հունաստանի հետ

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմեակիսին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության ծրագրերը, դրանք խորացնելու հեռանկարները: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵՊԲՀ-ն կիրականացնի Հունաստանի զինված ուժերի առաջին բուժօգնություն ցուցաբերող բուժանձնակազմի պատրաստում:

03/10/2019

Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է՝ «Եղիր սրտի հերոս» կարգախոսով

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամեն տարի սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով մահանում է մոտ 18 միլիոն մարդ: 1999 թվականից ի վեր՝ խնդրի կարևորությունը հաշվի առնելով, սեպտեմբերի 29-ն աշխարհում նշվում է՝ որպես սրտի համաշխարհային օր: 2019 թվականի սրտի համաշխարհային օրվա թեման է՝ «Եղիր սրտի հերոս»:

30/09/2019

Մեկնարկում է «ԳԼՕԲ-ՈՒՍ» ծրագրի 3-րդ շրջափուլը

Աշխատանքային և ուսումնական շաբաթը մեկնարկում ենք մեր լավագույն ուսանողների համար սպասված նորությամբ։  Մեկնարկում է գերլարված օրակարգով բժշկական ուսուցման՝ «ԳԼՕԲ-ՈՒՍ» ծրագրի 3-րդ շրջափուլը, որը լինելու է է՛լ ավելի հետաքրքիր, ուսուցողական և ժամանակակից։

30/09/2019

«Հետազոտության հիմունքներ». նոր առարկա ԵՊԲՀ-ում

Այս ուսումնական տարում առաջին անգամ և առաջինը Հայաստանում բժշկական համալսարանը սկսում է «Հետազոտության հիմունքներ» առարկայի դասավանդումը երկրորդ կուրսեցիներին:

30/09/2019