Սեպտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում, ընտրվելով 230 դիմորդից, 23 այլ երկրի ներկայացուցիչների հետ Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ, Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության ծառայության բժիշկ Աննա Մխիթարյանը մասնակցել է «Զարգացման ու վարքագծային մանկաբուժության» սեմինարին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում։
14/10/2024Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում աշխատանքներն ամփոփեց Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի կողմից կազմակերպված «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը։
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողները ԵՊԲՀ ուսանողական Խորհրդարանի նախաձեռնությամբ հյուրընկալեցին Կարմիրգյուղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներին:
Պալիատիվ խնամքի համաշխարհային դաշինքի նախաձեռնությամբ 2005 թվականից ի վեր, աշխարհի տարբեր երկրներում հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է Հոսփիսային և պալիատիվ խնամքի համաշխարհային օրը: 2024 թվականին այդ օրը նշվում է հոկտեմբերի 12-ին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված «The Tobacco Atlas» հանդեսի տվյալներով` մարդկությունը սկսել է ծխել ավելի քան 400 տարի առաջ, իսկ առաջին ծխախոտաբույսերը, որ օգտագործել են բնիկ ամերիկացիները վերագրվում են դեռևս մ.թ.ա. 1-ին դարին:
Արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրը սահմանվել է 1996 թվականին Արթրիտի և ռևմատիզմի միջազգային կազմակերպության (ARI) կողմից: Նախաձեռնությունն առաջացել է արթրիտի տարբեր ձևերի և ռևմատիկ հիվանդությունների մասին տեղեկատվություն տարածելու անհրաժեշտությունից, որոնք հաճախ սխալ են ընկալվում կամ թերագնահատվում:
Բժշկական համալսարանում անցկացվեց Նորվեգիայի Հանրային առողջության ինստիտուտի ավագ վիճակագիր, բժիշկ, պրոֆեսոր Պեր-Հենրիկ Զահլի «Փոքր կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի պատմություն» (“History of Screening of Small Breast Carcinomas”) խորագրով դասախոսությունը։