Տավուշի մարզի տասը ավագ դպրոցի աշակերտներ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հյուրերն էին: Երիտասարդ գիտնականներ- հետազոտողներ, «ՔՈԲՐԵՅՆ» թիմի անդամներ Կատարինե Ֆերեշետյանը, Մարիամ Մովսիսյանը, Համլետ Թորոսյանը և Էլլա Բաղդասարյանը դպրոցականների համար հագեցած ծրագիր էին պատրաստել:
26/07/2024Օրերս Միլանում կայացել է “Mining Biochemistry for Human Health and Disease” խորագիրը կրող 48-րդ FEBS համագումարը, որին մասնակցել է ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտական աշխատող Կոնստանտին Ենկոյանը:
Ջուրը մեր կյանքի անբաժան մասն է։ Այն մեզ կյանք է տալիս, բայց կարող է նաև խլել այն: Չնայած դրանից ոչ ոք սպահովագրված չէ, ամենաբարձր և ամենացածր ռիսկային երկրներում խեղդվելու ցուցանիշների միջև կտրուկ տարբերությունները ցույց են տալիս, որ խեղդվելն անխուսափելի չէ:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմում գործող ԵՊԲՀ քոլեջը շարունակում է ընդլայնել միջին մասնագիտական կրթություն իրականացնելու շրջանակը, ինչպես նաև ծրագրում է 2024-2025 ուսումնական տարում ներդնել անգլալեզու և ռուսալեզու կրթական ծրագիր, ինչը հնարավորություն կտա ավելի շատ ուսանողներ ներգրավել արտերկրից:
Կլինիկական օրդինատոր Սաթենիկ Գաբրիելյանը ընտրել է բժշագիտության մեջ նոր զարգացող ճյուղ՝ մանուկների և դեռահասների գինեկոլոգիան: Ոլորտն, ըստ ապագա մասնագետի, մեծ պահանջարկ ունի:
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի կողմից նախաձեռնած չորրորդ Labship ծրագիրն արդեն իրականություն է:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ Ռենատա Մարկոսյանը «Էնդոկրինոլոգիայի և նյութափոխանակության ձեռնարկ» (“Handbook of Endocrinology and Metabolism”) գրքի համահեղինակն է։