Նորություններ

Կարողությունների զարգացման դասընթաց՝ ԵՊԲՀ անձնակազմի համար

Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի շրջանակում առաջին անգամ ԵՊԲՀ աշխատակիցների համար   Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ  կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց անցկացվեց:
Հուլիսի 4-ից 5-ն անցկացված միջոցառմանը ներկա էին համալսարանական հիվանդանոցների կլինիկաների ղեկավարները, բժիշկներ, ինչպես նաև բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

08/07/2024

Դենգե տենդի տարածումը

Անցած շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացրել է աշխարհում Դենգե տենդի դեպքերի աճի մասին` պայմանավորված այնպիսի գործոններով, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և գլոբալացումը:
 Հունիսի 20-ի դրությամբ գրանցվել է Դենգե տենդի ավելի քան 9.6 միլիոն դեպք, որից ավելի քան 19.000-ը` ծանր ընթացքով և ավելի քան 5000 մահ:

04/07/2024

Ավարտական հանդիսավոր արարողությանն ընդառաջ` բժշկականում աշխույժ մթնոլորտ է

Բժշկական մայր բուհի շրջանավարտներն իրենց հիշողությունների «գունապնակը» համալրեցին ավարտական լուսանկարներով։
Ավարտական հանդիսավոր արարողությանն ընդառաջ` բժշկական համալսարանի տարածքում աշխույժ մթնոլորտ է։

04/07/2024

Բրիտանացի առաջատար պլաստիկ վիրաբույժի դասախոսությունը՝ բժշկական բուհում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց Բիրմինգհեմի քաղաքային համալսարանի վերքերի ուսումնասիրությունների պրոֆեսոր, այրվածքների խորհրդատու և պլաստիկ վիրաբույժ Սթիվեն Ջեֆրիի դասախոսությունը։

03/07/2024

Պրոֆեսոր Աղաջանովի 85-ամյա հոբելյանն առանց նրա ու նրա հետ. «Բժշկի ուղին» հատուկ թողարկում

Անվանի բժիշկ-գիտնականի անսպասելի մահը մեծ կորուստ էր բժշկագիտության համար: Ծննդյան ոչ հերթական, խոսուն տարեդարձին նա պատրաստվում էր ամիսներ առաջ:
Նախորդ տարվա սեպտեմբերին իր աշխատասենյակում փոխանցեց կենսագրությունը` իհարկե համառոտ.  երկու էլեկտրոնային էջում տասնամյակների բոլոր ձեռքբերումները ներկայացնելը  դժվար է: Հուլիսին` հոբելյանի նախօրեին հարցազրույցի պայմանավարվածություն ունեինք, սակայն ցավոք, կանխատասել կամ կանխազգալ հնարավոր չէր նրա ֆիզիկական մոտալուտ բացակայությունը:

03/07/2024

Համաճարակաբանության ամբիոնի համագործակցությունը Լոնդոնի համալսարանի հետ շարունակվում է

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի համագործակցությունը University of West London-ի կենսաբժշկության ֆակուլտետի հետ շարունակվում է։
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանի հունիսի 19-25-ը Լոնդոն կատարած այցի շրջանակում քննարկվել են մոլեկուլյար համաճարակաբանության զարգացման հեռանկարները, գիտագործնական համագործակցության հնարավորությունները։

02/07/2024

Ֆիզիկական ակտիվությունը` առողջ ապրելակերպի բաղադրիչ

Ըստ ԱՀԿ-ի կողմից հրապարակված տվյալների աշխարհում 1.8 միլիարդ չափահաս մարդ բավարար ֆիզիկական ակտիվություն չի ստանում’ արդյունքում, լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ սրտանոթային համակարգի հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը մեծանում է:

02/07/2024

Սպարտակ Գամբարովի ծննդյան 80-ամյակի առիթով՝ ալերգոլոգներն անդրադարձան ոլորտի արդի խնդիրներին

Սպարտակ Գամբարովի ծննդյան 80-ամյակի առիթով՝ ալերգոլոգներն անդրադարձան ոլորտի արդի խնդիրներին Պրոֆեսոր Սպարտակ Գամբարովի ծննդյան 80-ամյակին նվիրված` հունիսի 29-ին ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ «Ալերգիկ հիվանդությունների արդի խնդիրներ» թեմայով գիտաժողովը:

01/07/2024

Առաջին օգնության դասընթացներ՝ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների համար

«Հերացի» ավագ դպրոցի աշակերտները մասնակցել են Կարիերայի կենտրոնի կողմից նախաձեռնած «Մասնագետ» ծրագրին: Սա համալսարանական հանրակրթական հաստատության ամենամյա ամառային դպրոցի շրջանակում է: Յուրաքանչյուր նոր ընդունված աշակերտ մասնակցում է այս ծրագրին:

01/07/2024