Նորություններ

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Հրդեհի դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումը» թեմայով

«Հերացի» հիվանդանոցային համալիրում հուլիսի 12-ին անցկացվեց «Հրդեհի դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն…

17/07/2024

ԵՊԲՀ-ի և Կարոլինսկա ինստիտուտի հետազոտողների միջև համագործակցության նոր ուղիներ են նախանշվում

«Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլում կայացավ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, ՈՒՎԼ ծրագրի ղեկավար Կոնստանտին Ենկոյանի այցը Ստոկհոլմ (Շվեդիա):  

15/07/2024

ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Կարինե Սարգսյանը՝ Նոբելյան մրցանակակիրների միջազգային սիմպոզիումին

ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Եվրոպական Միության ARICE ծրագրի փորձագետ, ԱՀԿ փորձագետ, ԱՄՆ Կալիֆոռնիայի Cedars-Sinai բժշկական համալսարանի օնկոբիոբանկավորման գիտական տնօրեն, Ավստրիայի Գրացի համալսարանի բիոբանկի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր Կարինե Սարգսյանը հրավիրվել է Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ անցկացվող միջազգային սիմպոզիումին։

15/07/2024

ՌԲՖ շրջանավարտների դիպլոմների միջուկները կնքվեցին անվանի ռազմական բժիշկ Լևոն Օրբելու անձնական կնիքով

Բժշկական համալսարանի շրջանավարտների շարքում առանձնահատուկ տեղ ունեն Ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտած կուրսանտները, որոնք կրկնակի՝ Հիպոկրատի և զինվորական երդում են տալիս. կրկնակի պատասխանատվություն` որպես բժիշկ, և հայրենիքի պաշտպան: 

12/07/2024

Բնակչության համաշխարհային օր

Աշխարհում բնակչության թիվն օրեցօր ավելանում է, ինչն իր ազդեցությամբ անխուսափելիորեն ակներև կդառնա մոտ ապագայում։  Իրազեկության բացակայության պատճառով շատ քչերը գիտեն Բնակչության համաշխարհային օրվա մասին: Այսօր մենք կներկայացնենք այն բոլոր տեղեկությունները, որոնք դուք պետք է իմանանք Բնակչության համաշխարհային օրվա մասին:

11/07/2024

ԵՊԲՀ քոլեջը 228 շրջանավարտ ունի

ԵՊԲՀ քոլեջի  շրջանավարտները ստացան ավարտական վկայականները հանդիսավոր պայմաններում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին` շրջանավարտներին շնորհավորեց ավարտական քննությունները բարեհաջող հանձնելու և սպիտակ բանակի կազմը համալրելու առթիվ:  «Բարձր եմ գնահատում բուժքույրերի աշխատանքը, որոնք աննկատ, ամենօրյա սխրանքներով, իրականացնում են այն համալիր գործողությունները, որի արդյունքն առողջացած պացիենտն է», -ասաց բուհի ղեկավարը՝ գերազանց առաջադիմությամբ ավարտած շրջանավարտներին անձամբ հանձնելով կարմիր դիպլոմները:

10/07/2024

«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները դիպլոմներ ստացան

Բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի այս տարվա մասնակիցներն ավարտեցին ուսումնառությունը:  
Նրանց  ավարտական դիպլոմներ հանձնեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը և «Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը:

10/07/2024

«Ճերմակ խալաթ կրելը ոչ միայն աշխատանք է, այլև բարձր կոչում». ԵՊԲՀ շրջանավարտների ավարտական երեկոն

Գիտական խորհրդի հանդիսավոր նիստը՝ 2023-2024 թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական երեկոն, տեղի ունեցավ հուլիսի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

09/07/2024

ԵՊԲՀ-ն արդիականացված գրադարան կունենա  «Կերոն» հիմնադրամի աջակցությամբ

Բժշկական համալսարանի գրադարանը կվերանորոգվի «Կերոն» զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում: Գրադարանը կունենա նորագույն տեխնոլոգիաներով հագեցած բաց և փակ դահլիճներ, հանգստյան գոտիներ, ինչը կապահովի ուսումնական ռեսուրսների հետ շփման հետաքրքիր և նորարարական ձևաչափ՝ ստեղծելով ուսանողների համար յուրահատուկ և ոգեշնչող տարածք։

09/07/2024