«Հերացի» համալսարանական հիվանդանոցի բուժաշխատողները մասնագիտական օրվա շրջանակում այսօր արյան դոնորության հանրօգուտ նախաձեռնությամբ հանդես եկան:
21/06/2024Բժշկական ծառայությունների հասանելիությունը, բնակչության` առողջապահական ծառայություններից օգտվելու աստիճանը և դրանց որակը մեծապես կախված են որակյալ բժշկական անձնակազմի առկայությունից, և այդ հասանելիությունը զգալիորեն տարբերվում է աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում:
Հունիսի 21-ը ևս մեկ առիթ է գնահատելու և վերարժևորելու բուժաշխատողների դերն ու նշանակությունը հասարակության մեջ, ընդգծելու նրանց մարդասիրական առաքելության կարևորությունը, նրանց անմնացորդ նվիրվածությունը մասնագիտությանը:
Բժշկական գիտությունների թեկնածու, Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբույժ, Լյարդի փոխպատվաստման թիմի անդամ Հայկ Հարությունյանը հունիսի 14-15-ը մասնակցել է Կրակովում կայացած
«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը մեկ տարվա ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից` «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ:
2017 թվականից ԵՊԲՀ-ում գործող կարգապահական հանձնաժողովը, որն այս տարվա ապրիլից ղեկավարում է Դատական բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Շոթա Վարդանյանը, այս ընթացքում տասնյակ գործեր է քննության առել` համապատասխան եզրակացություններ ներկայացնելով բուհի ղեկավարությանը:
Բիոքիմիայի և կենսաբանության պրոֆեսոր, GXP Biopharma ընկերության հիմնադիր, Աշոտ Պետրոսյանի նախաձեռնությամբ և Կարիերայի կենտրոնի հետ գործակցությամբ բժշկական բուհի գրադարանը համալրվեց նոր գրքերով:
ՌԴ առողջապահության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք 2024թ. հունիսի 17-ին հայտարարեցին Մոսկվայում բոտուլիզմի ենթադրյալ բռնկման մասին:
Հունիսի 10-ին կայացել է ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի հերթական հանդիպումը՝ ուղղված ԵՊԲՀ-ում կլինիկական հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերմանը: