Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անվանական կթաթոշակառուները՝ բժշկական բուհի այցեքարտ

Անվանական կթաթոշակառուները՝ բժշկական բուհի այցեքարտ

Հարգելի ընթերցողներ, համալսարանականներ, 2024-2025 ուսումնական տարում բժշկական բուհն ունի 10 անվանական կրթաթոշակառու:

Նրանցից յուրաքանչյուրի մասին համալսարանի լրատվական ծառայությունը պատմել է ձեզ` նպատակ ունենալով ընդգծել ու կարևորել բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին:

Նշենք, որ բարձր կուրսերի ապագա բժիշկները ամեն ուս. տարի հնարավորություն ունեն մրցութային ընթացակարգով ստանալու անվանական կրթաթոշակներ՝ սահմանված անվանի բժիշկ-գիտնականների, բժշկապետերի և պատերազմի հերոսի անուններով:

Ինչպես արդեն գիտեք, Ընդհանուր բժշկության ֆակուլտետից անվանական կրթաթոշակառու են 6-րդ կուրսից՝ «Մխիթար Հերացու» անվան Արաքսի Գասպարյանը, «Լևոն Հովհաննիսյանի» անվան՝ Մոնիկա Ավալյանը, «Վահան Արծրունու» անվան՝ Աշխեն Ղազարյանը, «Գրիգոր Արեշյանի» անվան՝ Նելլի Եղիյանը և «Բարդուղիﬔոս Ֆանարջյանի» անվան՝ Լուսինե Հակոբյանը:

Ստոմատոլոգիական ֆակուլտետից «Կառլեն Եսայանի» անվան կրթաթոշակի է արժանացել՝ 5-րդ կուրսից Սյուզաննա Գրիգորյանը, «Ռուբեն Յոլյանի» անվան՝ Յուրի Ազբեկյանը, իսկ Դեղագիտական ֆակուլտետից` «Էմիլ Գաբրելյանի» անվան կրթաթոշակառու է 5-րդ կուրսի ուսանող Գոհար Խուդոյանը և 4-րդ կուրսից՝ Մադլենա Ծատուրյանը՝ «Հակոբ Հովհաննիսյանի» անվան:

Ռազմաբժշկական ֆակուլտետից` «Մերուժան Ստեփանյանի» անվան կրթաթոշակառու է 5-րդ կուրսի կուրսանտ Արամ Հակոբյանը: