Ուռուցքաբանության բաժանմունք – Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, Ուռուցքաբանության կլինիկա

Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի Ուռուցքաբանության բաժանմունքը ակտիվորեն ներգրավված է կլինիկական հետազոտություններում՝ մասնակցելով ինչպես հովանավորչական, այնպես էլ հետազոտողի նախաձեռնած ուսումնասիրություններին սոլիդ ուռուցքների ոլորտում։ Բաժանմունքը մասնակցում է միջազգային բազմակենտրոն կլինիկական փորձարկումների՝ ուղղված բուժման նոր մեթոդների զարգացմանն ու պացիենտների բուժման արդյունքների բարելավմանը։

Հնարավորություններ / Կլինիկական հետազոտական փորձառություն

  • Կլինիկական փորձարկումների իրականացում (III փուլ)
  • Պացիենտների սկրինինգ, ընդգրկում և հսկողություն
  • Տվյալների հավաքագրում և պրոտոկոլի պահպանում
  • Բազմամասնագիտական դեպքերի գնահատում
  • Համագործակցություն միջազգային հովանավորների և CRO-ների հետ

Հետազոտության հիմնական ուղղություններ

  • Ստամոքսաղիքային համակարգի քաղցկեղներ
  • Թոքի քաղցկեղ
  • Կրծքագեղձի քաղցկեղ
  • Սոլիդ ուռուցքներ
  • Կլինիկական ուռուցքաբանական հետազոտություններ

Կլինիկական հետազոտություններ

Հովանավորչական Phase III կլինիկական հետազոտություն՝ թոքի ոչ մանր բջջային քաղցկեղի IV փուլի պացիենտների համար։

Կլինիկական հետազոտություն՝ տեղային տարածված և IV փուլի մելանոմայով պացիենտների համար։

Ղեկավար՝ Լիլիթ Հարությունյան

Կոնտակտային անձ

Անուն՝ Լիլիթ Հարությունյան

Էլ․ փոստ՝ lilitharutyunyan87@yahoo.com

Հետազոտական թիմ

  • Լիլիթ Հարությունյան
  • Արմեն Ավագյան
  • Մարիամ Սարգսյան
  • Գրիգոր Հովակիմյան
  • Քնարիկ Գևորգյան
  • Արևիկ Գալոյան
  • Աննա Ավինյան
  • Արմեն Գևորգյան
  • Վարդան Ռաֆայելյան
  • Նարինե Մովսեսյան