Կարդալ սկզբնաղբյուրում (aravot.am)
31/08/2021Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այսօր դիմավորեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետ ընդունված առաջին կուրսի 512 ուսանողի: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, պահպանելով հակահամաճարակային կանոնները, առաջին կուրսեցիների հետ հանդիպումները համալսարանում անցկացվեցին փոքր խմբերով:
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվել է բարդ, հազվադեպ հերթական վիրահատությունը: 83 տարեկան կինը դիմել էր կլինիկա որովայնի ցավերի գանգատներով: Հետազոտման փուլում պարզվել է, որ պացիենտի մոտ առկա է փայծախային զարկերակի անևրիզմա:
Աշխարհում առաջին անգամ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում արհեստական բանականության գործիքը կօգտագործվի բժշկական կրթության մեջ։
Դիմածնոտային վիրաբույժ Ռաֆիկ Շահպարոնյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտն ավարտել է 2014 թվականին: Նա այժմ դասախոսում է հարազատ բուհում, նաև շուրջ երկու տարի ղեկավարում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Պլաստիկայի և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով այսօր բժշկական բուհում էին:
Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի վնասվածքաբանություն և օրթոպեդիա մասնագիտությամբ առաջին կուրսի կլինիկական օրդինատոր Բագրատ Հակոբյանը բժիշկ դառնալու որոշումը կայացրել է հանպատրաստից։ Այժմ նա ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում շարունակում է հմտանալ ընտրած մասնագիտության մեջ։
Միացյալ Նահանգներում հետազոտությունների բնագավառում մեծ հեղինակություն վայելող Ջոնս Հոփքինսի համալսարանի ուրոլոգիական ուռուցքաբանության Sibley Memorial հիվանդանոցի տնօրեն, Ուրոլոգիայի ասիստենտ պրոֆեսոր Արմինե Սմիթը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի այցելու պրոֆեսոր է։
Էմմա Բաբարյանը երիտասարդ տարիքում արդեն հասցրել է թրծվել որպես մասնագետ համավարակի և պատերազմի պայմաններում՝ ձեռք բերելով գիտելիքներ և փորձ: Այս ուսումնական կիսամյակում ավարտում է սրտաբանության գծով կլինիկական օրդինատուրայի առաջին կուրսը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքում՝ զուգահեռ աշխատելով նաև Երևանի շտապօգնության ծառայությունում։