Մեր հայրենակից Թալին Բաբիկյանը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Երեխաների և դեռահասների հոգեբուժության բաժանմունքի դոցենտ է: Միացյալ Նահանգներում հեղինակություն վայելող կլինիկական նյարդահոգեբանի ինքնակենսագրությունը 20 էջից ավելի է.
13/08/2021Բժշկական բուհում ապագա բժիշկներից շատերն իրենց ուսումնառության ընթացքում հասցրել են այնքան հմտանալ, որ ինչպես կորոնավիրուսային համավարակի, այնպես էլ 44-օրյա պատերազմի ժամանակ աչքի են ընկել բժշկին վայել կեցվածքով:
«Սիրելի սովորողներ, ապագա բժիշկներ, ԵՊԲՀ-ի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:
ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դոցենտ, «Հերացի» թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի բժիշկ-սրտաբան Լաուրա Սահակյանը անցել է վերապատրաստում էխոսրտագրության նորագույն և առաջադեմ մեթոդների՝ մասնավորապես եռաչափ (3D) էխոսրտագրության և Strain-էխոսրտագրության կիրառման ծրագրով (3D and speckle tracking training programme)։
Կարդալ սկզբնաղբյուրում (1in.am)
Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ընդհանուր վիրաբուժության 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Անդրանիկ Խաչատրյանը պատերազմի օրերին կամավորագրվել է և, համալրելով սպիտակ բանակի շարքը, բուժօգնություն է ցուցաբերել հայրենիքի պաշտպաններին:
ՀՀ կառավարության օգոստոսի 6-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում 2021/2022 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հյուրընկալեց Բոստոնից Հայաստան ժամանած ԱՄՆ-ի «Թաֆթս» համալսարանի կլինիկական դասախոս, Հայ-ամերիկյան բժշկական միության անդամ, Advance Armenia Foundation-ի ներկայացուցիչ Անուշ Սահակյանին:
Նազելի Մինասյանը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի այս ուսումնական տարվա շրջանավարտներից է, որը համավարակի և պատերազմի օրերին մասնագիտական ակտիվ գործունեություն է ծավալել շտապօգնության ծառայությունում: Առաջիկայում պատրաստվում է շարունակել հետբուհական կրթությունը՝ դիմելով կլինիկական օրդինատուրա: