Կլինիկական օրդինատորը բժշկի աշխատանքում կարևորում է սառնասրտությունը

ԵՊԲՀ դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Արթուր Ղարիբյանը օրդինատուրան անցնում է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Սովորողը խոստովանում է, որ բժիշկ դառնալու որոշումը վաղուց է կայացրել, երբեք չերկմտելով մասնագիտության ընտրության հարցում.

24/08/2021

Նարեկ Պողոսյանի ուղենիշն է՝ բժշկական բուհի ուսանողը միջակ սովորելու տարբերակ չունի

Ընտրած մասնագիտության մեջ լավագույնը լինելու ձգտումը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Նարեկ Պողոսյանին բերել է բժշկական: Երբ ընտրում էր բժշկական բուհը, վստահ էր, որ 100-ամյա պատմություն ունեցող բժիշկների դարբնոցն ամենապատասխանատու մասնագիտության հենասյունն է, որտեղ սովորողները պետք է հիշեն` միջակ սովորելու տարբերակ չունեն: 

23/08/2021

«Covid-19 և հակամանրէային կայունություն» թեմայով գիտագործնական համաժողով՝ համալսարանական մասնագետների մասնակցությամբ

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի, «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի և Լոնդոնի Արևմտյան համալսարանի (West London University) նախաձեռնությամբ անցկացվեց «COVID-19 և հակամանրէային կայունություն» թեմայով գիտագործնական համաժողով՝ միջազգային մասնակցությամբ:

20/08/2021

Սիրիահայ ապագա մաշկաբանն իր աշխատանքը միայն Հայաստանում է պատկերացնում

Սիրիահայ Անի Կիրակոսյանը հստակ որոշել է՝ ապրելու և աշխատելու է միայն հայրենիքում՝ Հայաստանում։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 24-ամյա շրջանավարտն ապագա մաշկաբան է։

20/08/2021

Ռեանիմացիայից հետո ապրել տենչացող ուժեղների աչքերը տեսնելով ապագա բժիշկը մոռացել է հոգնածության մասին

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում կենտրոնացավ ապագա բժիշկ Գուրգեն Մելքոնյանի աշխատանքը համավարակի օրերին:   Այդ ժամանակ սովորում էր Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսում, նախքան այդ՝ դեղատանն աշխատելուց բացի, արդեն մի տարուց ավելի աշխատում էր շտապօգնությունում որպես բուժակ:

19/08/2021

Յուրաքանչյուր հայ պետք է նպաստի հայրենիքի բարեկեցությանը

Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության մասնագիտությամբ կլինիկական օրդինատոր Էդգար Հովսեփյանի մոտ բժշկի մասնագիտության հանդեպ սերն ու հետաքրքրությունը առաջացել է փոքր հասակից:

18/08/2021

Բժշկի մասնագիտությունը՝ մարդասիրական առաքելություն

Արմեն Հարությունյանը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում էր սովորում, երբ սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը: Ապագա բժիշկը մասնակցել է Ջրականի ռազմական գործողություններին: Իրականացրել է նաև բուժակի աշխատանք: «Մեկ բուժակը քիչ էր, ես երկրորդ կուրս էի, բայց բժշկությունից հասցրել էի որոշ բաներ սովորել: Վերցրել էի բժշկական որոշ պարագաներ՝ բինտ, բամբակ, լարան»,-նշում է ուսանողը:

17/08/2021

ԵՊԲՀ շրջանավարտն առավել քան երբևէ վերարժևորում է ընտրած մասնագիտությունը

2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտ Սյուզաննա Միքայելյանը բացի բժշկական բուհում ձեռք բերած գիտելիքներից, շատ սովորողների պես գործնական հմտությունները կատերագործեց կորոնավիրուսային համավարակի ընթացքում: Նշված ժամանակաշրջանը դարձնելով նոր գիտելիքների ձեռքբերման շրջափուլ, պատրաստակամ ծառայեց բնակչության առողջության պահպանմանը,  մարդկանց:

16/08/2021

ԵՊԲՀ բուժական մասնագիտություններով (վճարովի)՝ կլինիկական օրդինատուրայի կրթության ընդունելություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը Մասնագիտական և շարունակական կրթության կենտրունում իրականացնում է բուժական մասնագիտություններով/վճարովի/ կլինիկական օրդինատուրայի 2021–2022 ուսումնական տարվա համար ընդունելություն՝ «Կլինիկական օրդինատուրայի կանոնակարգով» սահմանված կարգով:

13/08/2021