Բժշկական գենետիկայի ամբիոնում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր ամբիոնի վարիչ Թամարա Սարգսյանի հետ մասնակցեց Գրացի բժշկական համալսարանի Միջազգային բիոբանկի և կրթության գլխավոր տնօրեն, ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր Կարինե Սարգսյանի՝ ապագա բժիշկների մասնակցությամբ հրավիված ինտերակտիվ դասախոսությանը։
30/03/2021Ապագա բժիշկ Հրանտ Մաճկալյանն Արցախյան վերջին պատերազմի օրերին հսկում էր Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը։ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առաջին իսկ օրը նա դիմել է զինկոմիսարիատ և կամավոր մեկնել Տավուշի մարզ՝ հնարավոր վտանգի, սպառնալիքի դեպքում պաշտպանելու Ադրբեջանի հետ պետական սահմանի անվտանգությունը։
Ապագա բժիշկները ոչ միայն Երևանում, այլև Սյունիքի, Արմավիրի մարզերում դպրոցականների համար մասնագիտական տարբեր թեմաներով հետաքրքիր ուսումնական նյութ են ներկայացրել: ԵՊԲՀ ուսանողներն այցելել էին նաև Արցախ:
Բժշկական բուհի հնդիկ ուսանողներն այս տարի ևս նշեցին աշխարհի ամենաուրախ ու պայծառ փառատոններից մեկը՝ գույների և գարնան տոնը՝ Հոլին։
Պատերազմի օրերին հայրենիքի պաշտպանների կողքին մեծ պատասխանատվությամբ կանգնած «սպիտակ բանակի զինվորներից» էր նաև Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի վիրաբուժության ամբիոնի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Նարեկ Ամիրյանը:
Բժշկական համալսարանին անգնահատելի աջակցություն ցուցաբերելու և կրթության, գիտության, բժշկության բնագավառներում անբասիր գործունեություն իրականացնելու համար Փարիզի «Նեկկեր» (Necker-Enfants Malades) համալսարանական հիվանդանոցի մանկական քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նոել Եղյա Գարաբեդյանին շնորհվեց «ԵՊԲՀ հուշամեդալ»:
Բժշկի ուղին ընտրած ԵՊԲՀ սովորողները, որոնք մասնագիտացման ճանապարհ են անցնում Հայաստանի տարբեր բուժհաստատություններում, իրենց ստացած գիտելիքներին ավելացրին նաև Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ձեռք բերված փորձը: Անկախ ընտրած մասնագիտացումից, նրանցից շատերն առանց ժամանակ կորցնելու իրականացրել են մասնագիտական պարտքը: