ՈՒԳԸ-ը նպաստում է ուսանողների գիտական, կրթական և հոգևոր զարգացմանը

ԵՊԲՀ-ի «Ուսանողական գիտական ընկերությունը» հիմնադրվել է 1947 թվականին։ ՈՒԳԸ-ին շատ կարճ ժամանակահատվածում հաջողվել է գրավել՝ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի ուշադրությունը: Աշխատանքի 72 տարվա ընթ ացքում ՈւԳԸ-ն ձգտել է ուսանողության ուշադրության կենտրոնում պահել գիտական գործունեությունը և նպաստել է նրան, որ երկար տարիներ ուսանողական գիտությունը եղել է բարձր մակարդակի վրա: Ընկերության հիմնական նպատակն է աջակցել ուսանողների՝գիտական, կրթական և հոգևոր զարգացմանը:

17/12/2019

«Խոյ» ազգային պարի խումբը հասցրել է սիրելի դառնալ ապագա բժիշկների կողմից

ԵՊԲՀ ապագա բժիշկները կրթական, գիտական ծրագրերն ուսումնասիրելուց, յուրացնելուց բացի, շարունակում են մշակութային կյանքին ևս ակտիվորեն մասնակցել:
«Խոյ» ազգային պարի խումբը, որն իր շուրջն է համախմբել բազմաթիվ ապագա բժիշկների, արդեն հասցրել է սիրելի դառնալ բուհի կողմից:

16/12/2019

Երիտասարդ բժիշկը ստիպված է հաղթահարել երկու փորձություն՝ հաջողության և անհաջողության

Բժշկությունն ապրելակերպ է և հոգեվիճակ անոթային վիրաբույժի նեղ մասնագիտությունն ընտրած Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Դավիթ Ամիրխանյանի համար:  Բժշկությունն ուսանողի համար արվեստ է՝ ազնվագույնը մասնագիտությունների մեջ:

12/12/2019

Բժիշկ լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև ապրելաձև՝ վստահեցնում է ապագա բժիշկը

ԵՊԲՀ սովորողների մասին պատմող շարքը շարունակելով՝ այս անգամ անդրադարձել ենք ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Զինաիդա Շահնազարյանին: Ապագա բժիշկը ծնվել է Տավուշի մարզի Այրում համայնքի Պտղավան գյուղում։ 2017 թվականին ընդունվել է ԵՊԲՀ։

12/12/2019

Բժշկի մասնագիտությունը միշտ կլինի արդիական, անհրաժեշտ՝ ազգիս, շրջապատիս ու հարազատներիս. Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող, Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու Գայանե Անտոնյանը հաջողելու որևէ բանաձև չունեմ։ Պարզապես սովորում է, իսկ սկսած գործն ավարտին հասցնելու, նորն իմանալու ու գիտելիքներն ավելի հիմնավոր դարձնելու ձգտումն էլ տալիս են իրենց արդյունքը։  

10/12/2019

Համալսարանական ձյուդոյի մրցաշարում ապագա բժիշկներն արժանացել են մեդալների

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 20-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով Երևանի ձյուդոյի և սամբոյի օլիմպիական ռեզերվի մարզադպրոցում անցկացվել է ձյուդոյի մրցաշար:

09/12/2019

ԵՊԲՀ-ում սովորում ենք արժևորել գիտելիքն ու գնահատել այն մարդկանց, ովքեր այն մեզ տալիս են. Անվանական կրթաթոշակառու

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Ամալյա Սարգսյանը ութ անվանական կրթաթոշակառուներից մեկն է: Նա բացարձակ գերազանց առաջադիմություն ունենալու և անվանական կրթաթաշակառուի բոլոր չափանինշներին համապատասխանելու արդյունքում արժանացել է Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան կրթաթոշակի: 

06/12/2019

ԵՊԲՀ դասախոսը որպես վոլեյբոլի միջազգային միակ մրցավար Հայաստանը ներկայացնում է արտերկրում

ԵՊԲՀ ուսանողները բժշկական կրթությունը յուրացնելու հետ մեկտեղ, ակտիվորեն ներգրավվում են տարբեր սպորտաձևերում և մասնակցում մրցումների: Այս մասին նշում է ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վոլեյբոլի դասախոս, ՀՀ միջազգային կարգի միակ մրցավար Նարեկ Շիրինյանը:

04/12/2019

Ազգային երգերն ու պարերը՝ ապագա բժիշկների կատարմամբ

«Խոյ» ազգային պարի խումբը, որն իր շուրջն է համախմբել բազմաթիվ ապագա բժիշկների, այսօր ԵՊԲՀ-ում հանդես եկավ ինչպես պարային, այնպես էլ երաժշտական համարներով:

03/12/2019