Սիրելի ապագա բժիշկներ, համալսարանականներ ու գործընկերներ շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Մաղթում եմ, որ 2020 թվականը լինի առողջության, խաղաղության և առաջընթացի տարի։
31/12/2019ԵՊԲՀ-ում այսօր տեղի ունեցավ նախատոնական հանդիպում «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների և ներկա սովորողների մասնակցությամբ:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հագեցած օրակարգով տեղի ունեցավ գիտական խորհրդի տարեվերջյան 19-րդ նիստը, որը մեկնարկեց օտարերկրացի ուսանողների մասնակցությամբ «Բազմազգ» երգչախմբի կատարումներով: Հաջորդիվ գիտխորհրդին ներկայացվեց ընթացիկ տարում իրականացված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-րդ կուրսի 22-ամյա ամերիկահայ սովորող Լիլիան Ալնիհմը երախտապարտ է ԵՊԲՀ-ում իր ուսումնառության համար։ Նա մեկն է այն ուսանողներից, ով Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանի համակարգմամբ գործող Doctors for Tomorrow նախաձեռնության ակտիվ անդամն է։ Նախաձեռնությունը ամփոփում է տարբեր սովորողների գաղափարները։
ԵՊԲՀ վերանորոգված մարզադահլիճն այսօր բացվեց ուսանողների և դասախոսների մասնակցությամբ ֆուտբոլային խաղով: Ապագա բժիշկները և պրոֆեսորադասախոսական կազմը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ նորաբաց մարզադահլիճում ֆուտբոլային խաղով շնորհավորեցին բոլորի կողմից այդքան սպասված մարզադահլիճի բացումը, որտեղ ստեղծված հիանալի պայմաններն ապագա բժիշկներին թույլ կտան զբաղվել տարբեր սպորտաձևերով և ավելի բարձր արդյունքներ գրանցել սպորտային մրցումներին մասնակցելու ժամանակ:
ԵՊԲՀ հնդիկ ուսանողներն այսօր հանդիսավոր կերպով ստացան «Տրոպիկական հիվանդություններ» վերապատրաստման հավաստագրեր, որոնք դասընթացի առաջին շրջանավարտներին հանձնեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը:
4-րդ լսարանում կայացավ հերթական CINCO-ն (Clinical investigations, cases and other): Հանդիպման դիտակետում այս անգամ երիկամային պաթոլոգիաներն էին, մասնավորապես՝ գլոմերուլոնեֆրիտները:
Քրիստինե Ավետիսյանը ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող է, Վահան Արծրունու անվան կրթաթոշակառու: Նա բժիշկ դառնալու մասին երազել է մանկուց: «Միշտ պատկերացնում էի, թե ինչպես եմ հագնում բժշկական խալաթ և շտապում մարդկանց օգնելու:
Այս ուսումնական տարում բժշկական համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված 8 անվանական կրթաթոշակառուներից միակ տղա ուսանողն ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում սովորող Վահե Խաչատրյանն է, ով բացարձակ գերազանց առաջադիմության, ինչպես նաև սահմանված մյուս չափորոշիչներին համապատասխանելով՝ արժանացել է Մխիթար Հերացու անվան կրթաթոշակի: