«Բժիշկների առաջնորդման հմտությունների զարգացում» թեմայով հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից` «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ:
23/03/2022ԵՊԲՀ առաջատար մասնագետների կողմից քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի ունեցավ 2022 թվականի մարտի 19-ին: Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցներ, ինչպես նաև «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ մարդկանց հոսքը կրկնապատկվել էր նախորդ շաբաթվա համեմատ, կազմելով 296 խորհրդատվություն:
Պատմական արժեքավոր արխիվային նյութերից, լուսանկարներից, հուշանվերներից, բժիշկ-գիտնականների անձնական իրերից, փաստաթղթերից, ձեռագրերից, ինչպես նաև այլ եզակի ցուցանմուշներից ձևավորված մեկդարյա բուհի թանգարանը վերանորոգումից և արդիականացումից, համալրումից հետո առաջին անգամ ներկայացավ բուհական հանրությանը:
Ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ առաջին կուրսի կլինիկական օրդինատոր Ռուբինա Զաքարյանը վստահ է՝ բժիշկը նախ պետք է բուժի մարդու հոգին, այնուհետև հիվանդությունը:
«Առողջապահության մարքեթինգ» թեմայով հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից:
Մեկդարյա բժշկական բուհի գործունեության պատմության վերջին 35 տարին կերտվել է հնդիկ ուսանողների, շրջանավարտների հետ մեկտեղ։ Հնդիկ շրջանավարտներից շատերը հաջողված մարդասիրական, մասնագիտական գործունեություն են ծավալում աշխարհի տարբեր երկրներում։
Միջազգային օրացույցում, 2005 թվականից սկսած, իր ուրույն տեղն է գտել մարտի 21-ը՝ Դաունի համախտանիշի համաշխարհային օրը։ Այս տարվա միջոցառումների կարգախոսն է՝ «Մենք ենք որոշում»։
ԵՊԲՀ համալսարանական 3 հիվանդանոցներում ոչ աշխատանքային օրն այսօր ևս մեկնարկեց առավոտյան 11:00-ից։Ժողովրդի, բնակչության թիկունքին լինելու մեծ պատրաստակամությամբ բժիշկներն ընդունում էին այցելուներին, կատարում խորհրդատվություններ, նշանակում բուժումներ և անհրաժեշտության դեպքում նաև ախտորոշիչ հետազոտություններ կատարում տեղում։Նախաձեռնության շրջանակում քաղաքացիների նախապես գրանցված լինելը թույլ է տալիս խուսափել հերթերից և կուտակումներից: